Երեքշաբթի, 14 Հունիսի 2011 18:33
ՀՀ ԿԲ 2011 թվականի համար կանխատեսում է 5-6% ինֆլյացիա
Արմինֆո. 2011 թվականի ինֆլյացիան Հայաստանում կկազմի 5-6%: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Սրթուր Ջավադյանը, Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում:
Նա տեղեկացրել է, որ հունիսին, ինչպես և կանխատեսվել էր, տարեկան ինֆլյացիան եղել է բարձր` 9%, չնայած, որ մարռին սպառողական շուկայում գրանցվել էր դեֆլյացիա, իսկ մայիսին ինֆլյացիան եղել է զրոյական: ՙ9%-նոց մակարդակն արդեն գրանցվել է, իսկ ամռան ամիսներին սպասվում է գների լուրջ անկում: Արդյունքում, ԿԲ բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի ընթացիկ տարում ինֆլյացիան չանցնի 5.5%-ից՚,-հավաստել է Հայաստանի գլխավոր բանկիրը: Չեն բացառվում նաև անբարենպաստ կլիմայական պայմանների հետ կապված որոշակի ռիսկերը, ինչպես նաև համաշխարհային գնային ցնցումները, նշել է Ա.Ջավադյանը, ընդգծելով, որ ԿԲ դրամավարկային քաղաքականությունը պատրաստ կլինի համարժեք քայլերի: