Չորեքշաբթի, 15 Հունիսի 2011 18:51
Հայաստանի արժեթղթերի շուկայում մայիսին եկամտաբերությունը աճել է 0.2-1.2%
Արմինֆո. Հայաստանի արժեթղթերի շուկայում շարունակում է աճել եկամտաբերությունը, մայիսին աճելով 0.2-1.2%, ապրիլին գրանցված` 1-2%-ի փոխարեն:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, կարճաժամկետ պետպարտատոմսերի միջին եկամտաբերությունը հաշվետու ամսում աճել է 0.84 տոկոսային կետով, մինչև 9.8%, իսկ միջնաժամկետ պարտատոմսերինը` 0.21 տոկոսային կետով, մինչև 14%:
Աղբյուրի համաձայն, ռեպո-պայմանագրերի շուկայւմ միջին եկամտաբերությունը մայիսին աճել է 0.97 տոկոսային կետով, մինչև 10.2%, իսկ միջբանկային ռեպո-շուկայում` 1.17 տոկոսային կետով, մինչև 9.7%:
Արժութային շուկայում մայիսին գրանցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի 0.16% արժեզրկում, մինչև 374.2 դրամ/դոլար, ռուսական ռուբլու նկատմամբ` 0.5%, մինչև 13.4 դրամ/դոլար, իսկ եվրոյի նկատմամբ` 0.67%, մինչև 537 դրամ/եվրո:
Նշենք, որ 2011 թվականի հունիսի 7-ին ՀՀ Կենտրոնական բանկը հերթական անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանեց 8.5% մակարդակի վրա, ինչի հետևանքով փոփոխության չենթարկվեցին նաև լոմբարդային ռեպո և ներգրավված ավանդնրի տոկոսադրույքները, համապատասխանաբար պահպանվելով` 11.5% և 5.5% մակարդակների վրա: