Ուրբաթ, 17 Հունիսի 2011 13:41
ArCa քարտերով տրանսակցիաների ծավալը ՎՏԲ-Հայաստան Բանկի պրոցեսինգային կենտրոնում աճել է 2.1 տոկոսով, իսկ Առէկսիմբանկ-ազպրոմբանկի խմբի պրոցեսինգային կենտրոնում` մոտ 6.3 տոկոսով
Արմինֆո. ArCa քարտերով տրանսակցիաների ծավալը ՎՏԲ-Հայաստան Բանկի պրոցեսինգային կենտրոնում ընթացիկ տարվա մայիսին աճել է 2.1%, մինչև 121.2 մլն.դրամ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Armenian Card ՓԲԸ-ից, ArCa քարտերով կանխիկ գործարքների ընդհանուր ծավալը ՎՏԲ-Հայաստան Բանկի պրոցեսինգային կենտրոնում ընթացիկ տարվա մայիսին աճել է 0.5%, մինչև 114.8 մլն. դրամ: Ընդ որում, առևտրի կետերում այդ քարտերով գործարքների ծավալը հաշվետու ամսում աճել է 74.5%, հասնելով 6.4 մլն.դրամի:
Միաժամանակ, ArCa քարտերով տրանսակցիաների ծավալը Առէկսիմբանկ-ազպրոմբանկի Խմբի պրոցեսինգային կենտրոնում մայիսին աճել է 6.3%, մինչև 43.7 մլն.դրամ, այդ թվում, առևտրի կետերում իրականացված գործարքների ծավալն աճել է 7.9%, մինչև 5.3 մլն.դրամ, իսկ կանխիկ գործարքների ծավալը կրճատվել է 0.4%, կազմելով 38.4 մլն.դրամ: