Չորեքշաբթի, 22 Հունիսի 2011 20:27
Տնտեսական ակտիվության ինդեքսը Հայաստանում 2011 թվականի երկրորդ եռամսյակում նվազել է 128.3%-օց մինչև 106.7%, իսկ գործարար մթնոլորտի ինդեքսը`94.2%-ից 107.8%
Արմինֆո. Տնտեսական ակտիվության ինդեքսը Հայաստանում 2011 թվականի երկրորդ եռամսյակում նվազել է 128.3%-օց մինչև 106.7%, իսկ գործարար մթնոլորտի ինդեքսը` 94.2%-ից մինչև 107.8%: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, տնտեսական ակտիվության ինդեքսի տարեկան աճն ապահովվել է ծառայությունների ոլորտի և արդյունաբերության հատվածում գրանցված պահանջարկի աճի դրական սպասումների ապահովման հաշվին: Ընդ որում, շինարարության հատվածում գրանցվել է տնտեսական ակտիվության անկում: Աշխատակազմի ու աշխատավարձերի ավելացում է սպասվում արդյունաբերության, ծառայությունների և շինարարության հատվածներում, իսկ արտադրական հզորությունների աճ`միայն արդյունաբերության հատվածում:
Աղբյուի համաձայն, գործարար մթնոլորտի ինդեքսը սպասվող ռիսկերի վատթարացման հետևանքով նվազել է տարվա կտրվածքով բոլոր ոլորտներում, բացի շինարարության հատվածից: Մասնավորապես, արդյունաբերության հատվածը և առևտրի ոլորտը ազդել են գործարար մթնոլորտի ինդեքսի նվազեցման վրա, վատթարացնելով բոլոր բաղադրիչները, իսկ ծառայությունների ոլորտում` ներկայիս իրավիճակի ցածր գնահատականներով:
Ինդեքսների հաշվարկն իրականացվում է ֆիզիկական գնահատակաների և սպասումների բալանսի միջինացման մեթոդով: Տնտեսական ակտիվության փաստացի բալանսը հաշվարկվել է հարցվողների գնահատակաների հիման վրա, կապված արտադրության ծավալների և պահանջարկի մակարդակի հետ, իսկ սպասումների բալանսը` հաջորդ եռամսյակում արտադրության հնարավոր ծավալների, արտադրանքի ու ծառայությունների, պահանջարկի և պահուստների ծավալների մակարդակի հիման վրա:
Նշենք, որ Կենտրոնական բանկի կողմից հարցումներն իրականացվում են 2005 թվականից և կոչված են գնահատելու ներկայիս տնտեսական իրավիճակը և սպասումները: Ինդեքսների հաշվարկի մեթոդաբանությունը հիմնված է Conference Board ¥ԱՄՆ¤ և երմանական IFO ինստիտուտների կողմից մշակված սկզբունքների հիման վրա: