Հինգշաբթի, 23 Հունիսի 2011 18:07
Արժույթի իրական արդյունավետ փոխարժեքը 2011 թվականի ապրիլին իջել է 3.7%
Արմինֆո. Արժույթի իրական արդյունավետ փոխարժեքը 2011 թվականի ապրիլին իջել է 3.7%, իսկ հունվար-ապրիլ ամիսներին` 7.4%, կազմլով 128.5: Այս մասին է նշվում ՀՀ Կնտրոնական բանկի ամնամսյա Տեղեկատուի մեջ:
Ընդ որում, 2011 թվականի ապրիլին, նախորդ տարվա ապրիլի համեմատ իրական արդյունավետ փոխարժեքի անկումը կազմլ է 4.6%: Հիշեցնենք, որ 2010 թվականի ընթացքում այս ցուցանիշի անկում է գրանցվել մարտին, հուլիսին, օգոստոսին, սեպտեմբերին և հոկտեմբերին, իսկ աճ` փետրվարին, մայիսին, հունիսին, նոյեմբերի և դեկտեմբերին:
Միևնույն ժամանակ, անվանական արդյունավետ փոխարժեքը 2011 թվականի ապրիլին, մարտի համեմատ համեմատ իջել է 3.4%, իսկ 2010 թվականի դեկտեմբերի համեմատ` 9.2%, կազմլով 211.4: Ընդ որում, 2010 թվականի ապրիլին, նախորդ տարվա ապրիլի համեմատ այս ցուցանիշը աճլ է 0.8%: Հիշեցնենք, որ 2010 թվականի ընթացքում այս ցուցանիշի անկում է գրանցվել մարտին, հուլիսին, օգոստոսին և հոկտեմբերին, իսկ աճ` փետրվարին, մայիսին, հունիսին, սեպտեմբերին, նոյեմբերի և դեկտեմբերին: