Երկուշաբթի, 27 Հունիսի 2011 20:21
Թանկարժեք մետաղները հունիսին էժանացել են մոտ 4 տոկոսով
ԱրմԻնֆո: Ընթացիկ շաբաթ Հայաստանում է զգալիորեն էժանացել են պլատինը և պալադիումը (3.8%), իսկ ոսկին և արծաթը թանկացել են 0.6%, գրանցլով թանկարժք մետաղնրի գների միջին հաշվով 1.6% անկում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ ֆինանսների նախարարության ՙԹանկարժեք մետաղների և քանկարժեք քարերի պետական գանձարան՚ գործակալությունից, 2011 թվականի հունիսի հունիսի 27-հուլիսի 3-ը սահմանված գների, թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորների համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` ոսկու մեկ գրամի գինը սահմանվել է 18457.11 դրամ, նախորդ շաբաթվա համեմատ աճելով 0.4%, արծաթի գինը` 428.46 դրամ աճելով 0.7%, պլատինի մեկ գրամի գինը սահմանվել է 20769.38 դրամ, ինչը 3.4% բարձր է նախորդ շաբաթվա ցուցանիշից, պալադիումի գինը` 9024.97 դրամ` իջնելով 4.2%:
Նշենք, որ տարեսկզբից ոսկու մեկ գրամի բացթողնման գինն աճել է 14.6%, արծաթի գինը` 25.5%, պլատինի գինը` 7.8%, պալադիումի գինը` 7.9%: Ընդհանուր առմամբ, տարեսկզբից Հայաստանում թանկարժեք մետաղների գներն աճել են 12.3%, իսկ միայն հունիսին էժանացել են մոտ 4%: Ընդ որում, հունիսյան էժանացումը հիմնականում պայմանավորված է եղել արծաթի և պլատինի գների 5.4% անկումով և մասնավորապես պլատինի`3.7% և ոսկու` 0.8% էժանացումով:
Ոսկու գինը միջազգային շուկաներում այսօր` հունիսի 27-ին սկսել է նվազել այն սպասումների ազդեցությամբ, որ Եվրամիությունը կօգնի Հունաստանին խուսափել դեֆոլտից: Այդ սպասումները ներդրողների մոտ նվազեցնում են պահանջարկը թանկարժեք մետաղների նկատմամբ` դրանք այլեւս չեն գնահատվում որպես առավել հուսալի ակտիվներ: Նյու Յորքի Comex բորսայում ոսկու 1 ունցիայի գինն այսօր իջել է 1500 դոլարից ցած եւ կազմել 1495 դոլար: Ոսկու էժանացմանը նպաստում է նաեւ դոլարի ամրապնդումը: Նշենք, որ ոսկու գինը 2010 թ. աճեց 30 տոկոսով, սակայն այս տարվա հունվարին կրկին նվազեց: Արդեն մարտից ոսկու գինը սկսեց իր ռեկորդային աճը, իսկ ապրիլին 1 ունցիայի գինը գերազանցեց 1500 դոլարը: Հիմնական պատճառը Եվրոպայի պարտքային ճգնաժամն էր, եւ աշխարհի տարբեր երկրներում բարձր գնաճը: Ոսկու գինն իր պատմական առավելագույն բարձրակետին է հասել մայիսի 2-ին` 1557.4 դոլար 1 ունցիայի համար: