Հինգշաբթի, 30 Հունիսի 2011 13:16
2011 թվականի հունիսին Հայաստանում ՀՀ դրամի արժեզրկումը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 0.2%
Արմինֆո: 2011 թվականի հունիսին Հայաստանում սպառողական գների 1.4% անկումն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքի 0.2% արժեզրկմամբ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, 2011 թվականի հունվար-հունիս ամիսներին սպառողական գներն աճել են 3.5%, իսկ արժույթի հաշվարկային փոխարժեքը` 4%: Միևնույն ժամանակ, 2010 թվականի նույն ժամանակահատվածում սպառղական գների 4.5% աճը ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի փոխարժեքի 1.8% արժեզրկմամբ: 2011 թվականի հունիսին ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի հաշվարկային միջին փոխարժեքը կազմել է 374.92 դրամ/դոլար, ինչը 0.4% ավելի է 2010 թվականի հունիսի ցուցանիշից: