Հինգշաբթի, 30 Հունիսի 2011 13:47
2011 թվականի հունիսին Հայաստանում դեֆլյացիան կազմել է 1.4%
ԱրմԻնֆո: Հայաստանի սպառողական շուկայում 2011 թվականի հունվար-հունիս ամիսներին գրանցվել է 3.5% ինֆլյացիա, իսկ միայն հունիսին 1.4% դեֆլյացիա: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, 2011 թվականի հունիսին, մայիսի համեմատ պարենային ապրանքների գներն (ալկոհոլի և ծխախոտի հետ միասին) իջել են 2.6%, իսկ ծառայությունների սակագները և ոչ պարենային ապրանքների գները` 0.1%:
2011 թվականի հունիսին, 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետությունում սպառողական գների ինդեքսը կազմել է 108.5%, այդ թվում, պարենային ապրանքների ինդեքսը (այդ թվում ալկոհոլը և ծխախոտը)`113.6%, ոչ պարենային ապրանքների ինդեքսը`102.9%, ծառայությունների սակագների ինդեքսը` 102.8%, իսկ 2011 թվականի հունվար-հունիս ամիսներին, 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշները համապատասխանաբար կազմել են` 109.9%, 114.8%, 103.1% և 105%:
2011 թվականի հունվար-հունիս ամիսներին սպառողական գների ինդեքսը հանրապետությունում կազմել է 103.5%, այդ թվում, պարենային ապրանքների ինդեքսը ¥ալկոհոլի և ծխախոտի հետ միասին¤` 104.5%, ոչ պարենային ապրանքների ինդեքսը` 102.1%, ծառակությունների սակագները` 102.4%: ների միջին աճը հունվար-հունիս ամիսներին կազմել է 0.6%, ինչը 0.1 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշներից:
2011 թվականի հունիսին, մայիսի համեմատ հանրապետությունում հետազոտվող բոլոր քաղաքներում գրանցվել է սպառողական գների անկում` 2.3-1% սահմաներում, իսկ Երևանում սպառողական գների անկումը կազմել է 1.2%: