Հինգշաբթի, 30 Հունիսի 2011 15:02
Հայաստանի դրամական զանգվածը 2011 թվականի մայիսլին աճել է 2.7 %, մինչև 2.5 մլրդ.դոլար
ԱրմԻնֆո: Հայաստանի դրամական զանգվածը 2011 թվականի մայիսին աճել է 2.7%, հունիսի 1-ին կազմելով 948.5 մլրդ.դրամ կամ 2.5 մլրդ.դոլար:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից Արմինֆո գործակալությանը տրամադրված`ՀՀ ԿԲ նախնական տվյալների համաձայն, դրամական զանգվածի կազմում ՀՀ ԿԲ դուրս կանխիկ դրամի ծավալները ապրիլին աճել են 3.1%, իսկ հունվար-մայիս ամիսներին` 3.4%, հունիսի 1-ին կազմելով 294 մլրդ.դրամ: Դրամական ընդհանուր զանգվածում ՀՀ դրամով ավանդները կազմել են 24.5% կամ 232.4 մլրդ.դրամ, իսկ արտարժույթով ավանդների բաժինը կազմել է 44.5% կամ 422.2 մլրդ. դրամ: 
Արտաքին ակտիվները 2011 թվականի մայիսին կրճատվել են 37.7%, մինչև 58.08 մլրդ. դրամ: Ներքին ակտիվները մայիսին աճել են 7.3%, հունիսի 1-ին կազմելով 890.5 մլրդ. դրամ: 
Ներքին ակտիվների կազմում Կառավարության հանդեպ պահանջներով ակտիվների  գծով գրանցվել է բացասական` 50.5 մլրդ.դրամ: Տնտեսության բաժինը կազմել է 1.137 տրլն. դրամ 4.2% ամսական աճով, որտեղ կազմակերպությունների բաժինը կազմել է 650 մլրդ. դրամ: Դրանց կազմում տնային տնտեսությունների բաժինը կազմել է 454.7 մլրդ. դրամ, իսկ ոչ առետրային  կազմակերպությունների բաժինը` 13 մլրդ.դրամ: