Հինգշաբթի, 30 Հունիսի 2011 15:03
Հայաստանի դրամական բազան 2011 թվականի մայիսին կրճատվել է 2.2%, մինչև 1.3 մլրդ.դոլար
ԱրմԻնֆո: Հայաստանի դրամական բազան 2011 թվականի մայիսին կրճատվել է 2.2%, 2011 թվականի հունիսի 1-ի դրությամբ կազմելով 488.9 մլրդ.դրամ կամ 1.297 մլրդ. դոլար: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված` ՀՀ ԿԲ նախնական տվյալների, 2011 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստանի դրամական բազան կրճատվել է 3.6%:
Դրամական բազայի կազմում բանկային համակարգից դուրս կանխիկ դրամական միջոցները մայիսին աճել են 3.4%, հունիսի 1-ի դրությամբ կազմելով 330.6 մլրդ. դրամ: Հունվար-մայիսին այս ցուցանիշ կրճատվել է 5%: Դրամական պարտադիր պահուստների տեսակարար կշիռը դրամական բազայի ընդհանուր ծավալներում կազմել է 18.4% կամ 89.8 մլրդ.դրամ, կրճատվելով մայիսին 12.8%, իսկ հունվար-մայիս ամիսներին` 56.3%: Պարտադիր արտարժութային պահուստների բաժինը կազմել է դրամական ընդհանուր բազայի 11.4%-ը կամ 55.8 մլրդ. դրամ, մայիսին կրճատվելով 12.4%:
Աղբյուրի տվյալներով, արտաքին պահուստների չափերը 2011 թվականի մայիսին կրճատվել են 3.2%, մինչև 375.1 մլրդ.դրամ (հունվար-մայիսին անկումը կազմել է 17.3%):
Ներքին ակտիվների չափերը 2011 թվականի մայիսին աճել են մոտ 1.6%, մինչև 113.7 մլրդ.դրամ: Ներքին ակտիվների կազմում կառավարության հանդեպ պահանջների գծով գրանցվել է 78.2 մլրդ.դրամի բացասական ցուցանիշ, մայիսին աճելով 10.4%: Ներքին ակտիվների ընդհանուր ծավալներում բանկերի նկատմամբ պահանջների բաժինը հաշվետու ամսում կրճատվել է 7.2%, մինչև 81.8 մլրդ. դրամ: Ներքին ակտիվների կազմում ՌԵՊՈ-պայմանագրերով գործարքների ծավալը մայիսին կրճատվել է ավլի քան 2 անգամ, մինչև 9.2 մլրդ. դրամ: