Հինգշաբթի, 30 Հունիսի 2011 19:59
Հայաստանի բանկերում ավանդների ծավալները մայիսին աճել են 1.4%, մինչև 757.4 մլրդ.դրամ
ԱրմԻնֆո: Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալը մայիսին կրճատվել է 1.4%, հունիսի 1-ի դրությամբ կազմելով 757.4 մլրդ. դրամ կամ 2 մլրդ. դոլար: Ներգրավված ավանդների ընդհանուր կազմում ՀՀ դրամով ներգրավված ավանդների բաժինը կազմել է 30.2% կամ 228.7 մլրդ. դրամ (607 մլն. դոլար), իսկ արտարժույթով ներգրավված ավանդների բաժինը կազմել է 69.8% կամ 1.4 մլրդ. դոլար (528.7 մլրդ. դրամ): ՀՀ դրամով ավանդների տեսակարար կշիռը ավանդների ընդհանուր կազմում մայիսին աճել է 1 տոկոսային կետով:
ՀՀ ԿԲ նախնական տվյալներով, որը Արմինֆո գործակալությանն է տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից, ոչ ռեզիդենտներից ներգրավված ավանդների ծավալը կազմել է 15.8% կամ 120 մլրդ.դրամ (մայիսի անկումը կազմել է 4.5%): Դրանց կազմում դրամային ավանդները մայիսին աճել են 1.5%, մինչև 8.6 մլրդ. դրամ, իսկ արտարժույթով ներգրավված ավանդների ծավալը կրճատվել է մոտ 5%, կազմելով 111.4 մլրդ. դրամ:
Ռեզիդենտներից ներգրավված ավանդների ծավալը կազմել է 84.2% կամ 637.4 մլրդ.դրամ, որտեղ 220.1 մլրդ. դրամը` ՀՀ դրամով ավանդներն են, իսկ 417.3 մլրդ.դրամը` արտարժույթով ներգրավված ավանդները: Ռեզիդենտներից ներգրավված ավանդների կազմում ցպահանջ ավանդները կազմել են 36.4% կամ 232 մլրդ.դրամ, իսկ ժամկետային ավանդները` 63.6% կամ 405.4 մլրդ.դրամ:
Բնակչության ավանդների մնացորդը 2011 թվականի հունիսի 1-ի դրությամբ կազմել է 394.6 մլրդ.դրամ, աճելով ամսվա կտրվածքով` 0.9%, իսկ տարվա կտրվածքով` 30.5%:
Աղբյուրի համաձայն, 2011 թվականի մայիսին ՀՀ դրամով ներգրավված ավանդների տարեկան տոկոսադրույքները աճել են` 9.37%-ից մինչև 9.22%, իսկ տարվա կտրվածքով` աճել են 0.5 կետով: