Հինգշաբթի, 30 Հունիսի 2011 19:59
Հայկական բանկերի հաճախորդների թիվը 2011 թվականի ապրիլին աճել է 1.8%, մինչև 1.203 մլն.
Արմինֆո: Հայկական բանկերի հաճախորդների բազան 2011 թվականի մայիսի 1-ի դրությամբ կազմել է 1.135 մլն.ֆիզիկական և 67.745 հազ.իրավաբանական անձ: ՀՀ Կենտրոնական բանկի նախնական տվյալներով, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն են տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից, ընդհանուր առմամբ, 1.203 մլն.հաճախորդներ Հայաստանի բանկերում ունեցել են 1.917 մլն. հաշիվներ, որոնցից 1.781-ը պատկանել են ֆիզիկական, իսկ 136 հազարը` իրավաբանական անձանց:
Աղբյուրի համաձայն, 2011 թվականի ապրիլին Հայաստանի առևտրային բանկերի հաճախորդների բազան ավելացել է 1.8% կամ 22164 հազարով: Ընդ որում, ֆիզիկական անձանց թիվն ամսվա կտրվածքով ավելացել է 2% կամ 22.334 հազարով, իսկ իրավաբանական անձանց թիվը կրճատվել է 0.2% կամ 170-ով:
2011 թվականի ապրիլին իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի առևտրային բանկերում բացված հաշիվների թիվն ավելացել է 1.8% կամ 34.989 հազարով: Նշված ժամանակահատվածում իրավաբանական անձանց հաշիվներն ավելացել են 0.4% կամ 493-ով, իսկ ֆիզիկական անձանց հաշիվները` 2% կամ 34496-ով: