Հինգշաբթի, 30 Հունիսի 2011 20:00
Ծառայությունների սակագները Հայաստանում 2011 թվականի հունիսին աճել են 0.1%
ԱրմԻնֆո: Հայաստանում ծառայությունների սակագները 2011 թվականի հունիսին, մայիսի համեմատ աճել են 0.1%, իսկ հունվարին` 2.4%:
Ինչպես Արմինֆո գործակալությանը հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, հունիսյան աճը հիմնականում պայմանավորված է եղել կրթության`0.1%, հասարակական սննդի` 0.7%, մշակույթի` 1%, բուժսպասարկման` 1.6%, կենցաղսպասարկման` 2.3% ոլորտների սակագների աճով:
Հունիսին նվազել են հանգստի կազմակերպման` 1.7%, տրանսպորտի` 1.3% և կապի` 0.3% ոլորտների սակագները: Իսկ բնակարանային կոմունալ ծառայությունների, իրավաբանական, բանկային ոլորտներում մոտուցվող ծառայությունների սակագները հաշվետու ժամանակահատվածում փոփոխության չեն ենթարկվել:
Նշենք, որ 2011 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստանի սպառողական շուկայում գրանցվել է 3.5% ինֆլյացիա, իսկ հունիսին` 1.4%: