Հինգշաբթի, 30 Հունիսի 2011 20:22
2011թ. հունիսին Հայաստանում 2.9% իջել են պարենային ապրանքների գները
ԱրմԻնֆո: Հայաստանի պարենային ապրանքների շուկայում 2011 թվականի հունվար-հունիս ամիսներին աճել եմ 4.9%, իսկ միայն հունիսին մայիսի համեմատ գներն իջել են 2.9%:
Ինչպես Արմինֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, հունիսյան դելյացիան հիմնականում պայմանավորված է եղել կարտոֆիլի և բանջարեղենի գների 25.6% իջեցումով: Ընդ որում, այս խմբի բաժինը սպառողական զամբյուղում կազմում է 6.26%, իսկ այս խմբի գները` 1.61%: Տեղի է նշել, որ 2011 թվականի հունիսին, 2010 թվականի հունիսի համեմատ կարտոֆիլի ու բանջարղենի գները Հայաստանում աճել են 14.6%:
Ըստ վիճակագրական տվյալների, պարենային ապրանքների հետազոտվող 13 խմբերից 6-ում հունիսին գներն իջել են 25.6-0.1%, 3 խմբում աճել են 0.1-4.6%, իսկ 1 խմբում մնացել են անփոփոխ:
Մրգերն ու բանջարեղենը մայիսի համեմատ թանկացել են 4.6%, իսկ 2010 թվականի հունիսի համեմատ` 29.7%: Մսամթերքը միայն հունիսին թանկացել են 2.3%, իսկ 2010 թվականի հունիսի համեմատ` 9%: Բուսական և կենդանական ծագումով յուղերի գները տարվա կտրվածքով աճել են 19.9%, իսկ մայիսի համեմատ` 1.3%:
Միևնույն ժամանակ, ձկնեղենը, կաթնամթերքը, ձուն և հացաբուլկեղենը հունիսին, մայիսի համեմատ էժանացել են 0.8-0.1%: Սուրճը, թեյը, կակաոն հունիսին տարվա կտրվածքով թանկացել են 11.3%, իսկ մայիսի համեմատ` 4.6%: Քաղցրավնիքը, ալկոհոլը, ծխախոտը և շաքարավազը հունիսին, մայիսի համեմատ թանկացել են 0.1-0.3%, իսկ ոչ ալկոհոլային խմիչքների գները չեն փոփոխվել:
Նշենք, որ Հայաստանի սպառողական շուկայում 2011 թվականի հունվար-հունիս ամիսներին գրանցվել է 3.5% ինֆլյացիա, իսկ հունիսին` 1.4% դեֆլյացիա: