Հինգշաբթի, 30 Հունիսի 2011 20:23
Հայաստանում ոչ պարենային ապրանքների գները 2011 թվականի հունիսին աճել են 0.1%
ԱրմԻնֆո: Հայաստանում ոչ պարենային ապրանքների գները 2011 թվականի հունիսին, մայիսի համեմատ աճել են 0.1%, իսկ հունվար-հունիս ամիսներին` 2.1%:
Ինչպես Արմինֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, ոչ պարենային ապրանքների շուկայում գների հունիսյան թանկացումները հիմնականում պայմանավորված են եղել բենզինի` 1.3% և դիզելային վառելիքի`0.3% գների թանկացումով: 2011 թվականի հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բենզինը և դիզելային վառելիքը համապատասխանաբար թանկացել են 19.8% և 25.4%-ով, իսկ 2010 թվականի դեկտեմբերի համեմատ` համապատասխանաբար 22.7 և 25.3%-ով:
Միաժամանակ, 2011 թվականի հունիսին գործվածքեղենը թանկացել է 0.1%, անձնական օգտագործման իրերը`0.1%, վառելիքը`0.2%, դեղերը` 0.2%, կոշկեղենը` 0.4%, հագուստը` 0.7%: Միևնույն ժամանակ, 5.9-0.1% իջել են մշակույէի առարկաների, այգոեգործական առարկաների, գրասենյակայի իրերի, ոսկերչական իրերի, շինանյութերի, կենցաղային տեխնիկայի գները: Իսկ կահույքի, գորգերի, խոհանոցային առարկաների, լվացող միջոցների գները չեն փոփոխվել:
ՀՀ հետազոտվող 5 քաղաքներում 2011 թվականի հունիսին, մայիսի համեմատ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.2-0.9%, 6 քաղաքներում գներն իջել են 0.5-0.1%, իսկ Երևանում աճը կազմել է 0.2%:
Նշենք, որ Հայաստանի սպառողական ապրանքների շուկայում 2011 թվականի հունվար-հունիսին գրանցվել է 3.5% ինֆլյացիա, իսկ միայն հունիսին` 1.4% դեֆլյացիա: