Հինգշաբթի, 23 Հունիսի 2011 17:16
ACBA-Credit Agricole Bank-ը դարձել է Armenian Card-ի երկրորդ խոշոր բաժնետերը
Արմինֆո. ACBA-Credit Agricole Bank-ը դարձել է Armenian Card Ազգային պրոցեսինգային համալարգի երկրորդ խոշոր բաժնետերը:
Ինչպես այսօր լրագրողներին տեղեկացվել է ACBA-Credit Agricole Bank-ի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան իշկամը, բանկն իր բաժինը մեծացրել է ArCa բաժնետերերի միջև 2011 թվականի հունիսի 12-ին իրականացված փակ տեղաբաշխման (DPO) արդյունքում: ՙԿանոնադրական կապիտալի համալրման նպատակով իրականացված տղաբաշխմանը մասնակցել են ArCa-ի բաժնետերերը, այդ թվում նաև Կենտրոնական բանկը՚,-նշել է նա: Ըստ ԱրմԻնֆո գործակալության աղբյուրների, տեղաբաշխման արդյունքում ACBA-Credit Agricole Bank-ը ձեռք է բրել 4 նոր բաժնետոմս, ինչի արդյունքում նրա մասնաբաժինը կազմել է 5%:
Միաժամանակ, Ս.իշյանը տեղեկացրել է, որ ներկայումս ACBA-Credit Agricole Bank-ը առաջատարն է ArCa համակարգում իրականացված տրանսակցիաների գծով` 20%: Նրա խոսքերով, բանկի քարտերով իրականացված տրանսակցիաների ընդհանուր քանակը ArCa շրջանակներում, 2010 թվականին գերազանցել է 85 մլրդ.դրամը, իսկ միայն կանխիկացման/առևտրի կետերում` 87 մլրդ.դրամ: Ընդ որում, Armenian Card-ի կողմից տեղաբաշխված քարտերի քանակում բանկի բաժինը կազմում է 15%: Մասնավորապես, 2011 թվականի հունիսի 1-ի դրությամբ ACBA-Credit Agricole Bank-ի կողմից թողարկվել է 50.5 հազ. ArCa քարտ, ավելի քան 35 հազ. Visa քարտ և 17 հազ. MasterCard: Բանկի բանկոմատների թիվը կազմել է 120, իսկ POS-թերմինալների թիվը` 1500: 2009 թվականից ACBA-Credit Agricole Bank-ը հանդիսանում է Հայաստանում American Exspress համակարգիբացառիկ ներկայացուցիչը, թողարկելով և սպասարկելով այդ համակարգի քարտերը: