Ուրբաթ, 15 Հուլիսի 2011 17:28
Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն 2011 թվականի շահառուներին հանձնել է միանվագ ուսանողական կրթաթոշակներ
Արմինֆո. ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն 2011 թվականի շահառուներին հանձնել է միանվագ ուսանողական կրթաթոշակներ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, միանվագ անվանական կրթաթոշակների հանձնման պաշտոնական արարողությունը կայացել է 2011 թվականի հուլիսի 14-ին ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ում
Աղբյուրի համաձայն, ակցիայի շրջանակներում նախատեսված ընդհանուր գումարային ֆոնդը գերազանցել է 2 մլն ՀՀ դրամը, կրթաթոշակների չափը կազմել է 40 000-ից մինչև 300 000 ՀՀ դրամ: Ինը ուսանող ստացել է 40 000-ական դրամ գումար, երեքը`60 000-ական դրամ, երեքը` 80 000-ական դրամ, հինգը` 100 000-ական դրամ, երկուսը` 120 000-ական դրամ, մեկը` 150 000-ական դրամ և մեկն էլ` 200 000-ական դրամ գումար: Գլխավոր մրցանակը` 300 000 դրամ շնորհվել է ԵՊՀ երրորդ կուրսի ուսանող Տիգրան Հակոբյանին:
Արարողության ընթացքում ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանը շնորհավորել է ակցիայի շահառուներին մասնավորապես նշելով, որ սոցիալական ակցիաների իրականացումը հանդիսանում է բանկի աջանահերթությունը: ՙՆմանատիպ ֆորմատով ուսանողական ակցիան անցկացվում է արդեն երկրորդ անգամ: Հավաստիացնում եմ, որ հետագայում այն կրելու է շարունակական բնույթ`ամեն տարի ավելացնելով և բյուջեն, և շահառուների թիվը՚: Եզրափակելով իր խոսքը` Ռ. Խաչատրյանը նշել է, որ ՙԵրկրի մասշտաբով` յուրաքանչյուրի օգտին՚ կարգախոսը նախատեսված է բնակչության տարբեր խմբերի համար: Բանկն իրագործել է ակցիաներ` ուղղված հիվանդ երեխաների, անապահով ընտանիքների երեխաների, Հայրենական Մեծ Պատերազմի վետերանների և մի շարք այլ նպատակային խմբերի աջակցությանը:
Հիշեցնենք, որ ՙԵրկրի մասշտաբով` յուրաքանչյուր ուսանողի օգտին՚ ակցիան իրականացվում է արդեն երկրորդ անգամ: Ակցիայի ընթացքում բանկը ստացել է ավելի քան 500 հայտ ՀՀ պետական, ինչպես նաև մասնավոր տարբեր բուհերի բակալավրիատում, մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորող ուսանողների, ինչպես նաև հայցորդների կողմից: Հայտադիմումները ուսումնասիրվել են բանկի կողմից ստեղծված փորձագետների հատուկ հանձնախմբի կողմից` հաշվի առնելով ակադեմիական առաջադիմությունը, հասարակական ակտիվությունը, սոցիալական կարգավիճակը, ինչպես նաև միավորների հաշվեգրման սքորինգային համակարգի արդյունքները: Վերջնական արդյունքների ամփոփման համար հարցազրույցներ են կազմակերպվել լավագույն թեկնածուների հետ, որին մասնակցել են բանկի փորձագետների խումբը և 2010 թվականի ակցիայի հաղթողները: Բանկի պաշտոնական կայքն արդեն հրապարակել է 25 շահառուների, ինչպես նաև գլխավոր մրցանակակրի անունները: