Երեքշաբթի, 19 Հուլիսի 2011 12:06

ACRA. Սքորինգի օգնությամբ դեպի նոր շուկաների նվաճում


ԱրմԻնֆո: ACRA վարկային բյուրոյի գործադիր տնօրեն Արտակ Արզոյանի հարցազրույցը ԱրմԻնֆո լրատվական գործակալությանը

Պրն Արզոյան, ընթացիկ տարում ACRA բյուրոն վերջապես ներդրեց սքորինգային համակարգը, որի վրա աշխատում էր ավելի քան երեք տարի: Ինչպիսի՞ն է այն: Որքանո՞վ է այդ համակարգն իրեն արդարացնում Հայաստանի ներկայիս տնտեսական պայմաններում:

Սքորինգային համակարգը բավականին արդյունավետորեն գործում է ապրիլից, սկզբում այն աշխատում էր թեստային ռեժիմով, անվճար հիմունքներով տեղեկություններ տրամադրելով բանկերին ու վարկային կազմակերպություններին: Ներկայումս ընթանում է բանկերի ու վարկային կազմակերպությունների կողմից սքորինգային տեղեկությունների յուրացումը: Տեխնիկական տեսանկյունից վերցրած սքորինգային համակարգի աշխատանքը կարելի է համարել կայացած, քանի որ ինչպես բանկերը, այնպես էլ վարկային կազմակերպությունները գիտակցում են այդ մեխանիզմի կարևորությունն օբյեկտիվ գնահատման գործում:

Ներկայումս մեր կողմից տրամադրվում է սքորինգի երկու տեսակ` նկարագրող և կանխատեսող: Սքորինգի առաջին տեսակը տալիս է վարկային պատմության վիճակը թվային արտահայտությամբ, իսկ երկրորդը` ավելի շուտ պարունակում է հեռանկարների վերաբերյալ պոտենցիալ տեղեկություններ: Երկու դեպքում էլ մեկ վարկային պատմության առավելագույն դրական վիճակը գնահատվում է 850 սքորով, իսկ նվազագույնը` 400 սքորով, ընդ որում, Հայաստանում առկա վարկային պատմությունների մեծամասնությունը գտնվում է 700-750 սքորի սահմաններում: Սա վկայում է ֆինանսա-բանկային համակարգի վարկային պորտֆելի լավ որակի մասին: Այս առումով կարելի է նշել նկատելի դրական մակրոտնտեսական միտումները, որոնք ակտիվացնւմ են վարկային շուկան, որն էլ ետճգնաժամային փուլում գտնվում է իր աճի սկզբնամասում: Ընդ որում, հարցումներից մեզ հայտնի է, որ նոր թափ է հավաքում սպառողական վարկավորման հատվածը: Իմ կարծիքով, դրանից հետո կսկսի ակտիվանալ նաև հիփոթեքային վարկավորումը:

Ինչպե՞ս եք գնահատում ռիսկերի կառավարման մակարդակը սպառողական վարկավորման շուկայում:

Բանկերն ու վարկային կազմակերպությունները նորացրել են ռիսկերի գնահատման իրենց մոտեցումները, որոնք հնարավորություն են տալիս ավելի ճշգրտորեն գնահատել սպառողական վարկավորման ռիսկերը: Դա ակնհայտորեն կարելի է տեսնել նաև վարկային այնպիսի պրոդուկտի օրինակի վրա, ինչպիսին օվերդրաֆտն է, որի շրջանակներում բանկերն արդեն վարկեր են տրամադրում վարկառուի աշխատավարձի եռակի, իսկ որոշ դեպքերում էլ` քառակի չափերով:

Հետաքրքրական է, որ սպառողական վարկավորման ակտիվացմամբ կմեծանա նաև մեկ սպառողական վարկի միջին չափը: Մասնավորապես, 2011 թվականին, 2010 թվականի համեմատ, այս ցուցանիշն աճել է 20%-ով: Հասկանալի է, որ մեկ վարկի չափերը կարելի է կապել նաև սպառողական շուկայում առկա ինֆլյացիայի հետ: Սակայն, հիմնական պատճառը կայանում է նրանում, որ բանկերն սկսել են հեռանալ ճգնաժամի ընթացքում իրենց վարած զուսպ վարկային քաղաքականությունից, ամրագրելով ավելի լիբերալ մոտեցումներ և վստահորեն հենվելով ռիսկերի կառավարման նոր մեխանիզմների վրա:

Պրն.Արզոյան, ըստ ACRA-ի տվյալների, ինչպիսի՞ն է Հայաստանի վարկային շուկայի ծածկույթի աստիճանը, և որքա՞ն վարկեր է բաժին հասնում մեկ վարկառւին:

Վարկային ներթափանման մակարդակը Հայաստանում բավականին բարձր է, իհարկե, վարկերի քանակի տեսանկյունից, քանի որ վարկային ծառայություններից օգտվում է բնակչության 44%-ը: Խոսքը գնում է սպառողական վարկերի ու դրանց տարատեսակների մասին: Իմ կարծիքով, սա լավ ցուցանիշ է, անգամ այն պարագայում, եթե դա պահպանվի նաև կարճաժամկետ ապագայում: Ընդ որում, մեկ վարկառուին բաժին է հասնում միջին հաշվով 2-3 վարկ:

Պրն.Արզոյան, համաշխարհային մակարդակով սքորինգային ծառայություններից օգտվում են ոչ միայն ֆինանսա-վարկային ընկերություններն ու ֆիզիկական անձինք, այլ նաև տարբեր ոլորտի կազմակերպությունները: Ինչպե՞ս է այս հարցը Հայաստանում:

Ըստ էության, վարկային պատմությունների և սքորինգի առաջին և գլխավոր սպառողները բանկերն ու վարկային կազմակերպություններն են: Սակայն սքորինգային համակարգի ներդրումով մենք համագործակցության առաջարկներ սկսեցինք ստանալ նաև տնտեսության այլ ոլորտները ներկայացնող ընկերություններից: Համաձայն գործող օրենսդրության, ACRA լիովին նորմալ կերպով կարող է աշխատել նաև այդ կազմակերպությունների հետ, նրանց տրամադրելով ցանկացած վարկառուի սքորը, առանց նրան նախապես տեղեկացնելու: Այդ պատճառով էլ մենք արդեն դիտարկում ենք նոր ընկերությունների կողմից տվյալների օգտագործման մշակույթի ձևավորման հնարավորությունները: Դրանք կարող են լինել կապի, առևտրի ընկերություններ: Սքորինգի տվյալները կարող են լուրջ խթան հանդիսանալ ֆիզիկական անձանց հետ գործարքներ կատարելիս այդ ընկերություններին լրացուցիչ տրանսակցիոն ծախսերից ազատելու համար: Այսօր կարող եմ ստույգ ասել, որ շուկայի ընդլայնման և նոր հատվածների ընդգրկման ուղղությամբ իրականացվող քայլերը մտնում են 2012 թվականի մեր պլանների մեջ:

Կնշեի, որ ներկայումս ֆիզիկական անձ հանդիսացող յուրաքանչյուր վարկառու կարող է իր սքորի վերաբերյալ ստանալ տվյալներ` վերջերս մեր կողմից գործարկված on-line հարցման միջոցով: Դրա համար հարկավոր է մեր գրասենյակից նախապես ստանալ համապատասխան ծածկագիրը, որից հետո վիրտուալ քարտերից իրականացնելով համապատասխան վճարը ցանկացած պահի կարելի է ծանոթանալ վարկային պատմության և սքորի վիճակին: Մենք նաև ցանկանում ենք պարզեցնել այդ գործընթացը: Մասնավորապես, ArCa պրոցեսինգային կենտրոնի հետ լուծել որոշակի խնդիրներ, որից հետո ծածկագիրն ստանալու նպատակով հաճախորդը կարող է նախապես չգալ մեր գրասենյակ, այլ այդ ամենն ստանալ On-Line ռեժիմով, էլեկտրոնային առևտրի սկզբունքով, անձնագրային տվյալների հիման վրա:

Տարբեր երկրներում սքորինգային ծառայությունների շրջանակն իր մեջ ներառում է այնպիսի պրոդուկտներ, ինչպես վարկառուի վճարունակության գնահատումը, օրինակ, կոմունալ վճարների գծով: Իսկ Հայաստանում, այնուամենայնիվ, վարկառուների հիմնական բնութագրերը տալիս է միայն ձեր բյուրոն: Դժվար չէ՞ արդյոք ACRA-ի համար միայնակ զարգացնել շուկան: Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը Հայաստանում առանձին, մասնագիտացված բյուրոներ ստեղծելու վերաբերյալ:

Այս հարցում կարևոր են տարածքի մասշտաբներն ու երկրի բնակչության թվաքանակը: Ելնելով դրանից, կարծում եմ, որ Հայաստանում առայժմ բավական է ունենալ միայն մեկ վարկային բյուրո: Ինչ վերաբերվւմ է սքորինգի տեսակներին, ապա ներկայումս մենք ունենք ծառայությունների լայն շրջան` պլաստիկ քարտերի գծով, ինչպես նաև հիփոթեքային և սպառղական վարկերի գծով առանձին սքորներ: Նման սքորներ մենք մտադիր ենք 2012 թվականին մշակել նաև կոմունալ վճարների գծով, իսկ շուտով պատրաստվում ենք լիակատար տեղեկությունների հավաքագրումը համապատասխան կառույցներից: Այս առումով վարկային բյուրոյի համար կարևորագույն աջակցություն է կառավարության խթանիչ քաղաքականությունը, որը մեզ հնարավորություն տվեց ակտիվ բանակցությոուններ սկսել հեռահաղորդակցության և կոմունալ տնտեսության ոլորտների կառույցների հետ: Ներկայում վարկային պատմությունը և սքորը գնահատելիս մենք օգտվում ենք ոչ միայն բանկերից ու վարկային կազմակերպություններից ստացված տեղեկություններից, այլ նաև այնպիսի ընկերություններից, ինչպիսիք են` <Հայռուսգազարդը> և <Երևան Ջուրը>: Օրերս կավարտենք բանակցությունները ԱրմենՏելի հետ, իսկ այնուհետև նախատեսված են բանակցությունները VivaCell-MTS և Orange Armenia ընկերությունների հետ: Այդ օպերատորներից ստացված տեղեկությունները թույլ կտան ստեղծել նոր տեսակի պրոդուկտներ: Ինչպես տեսնում եք, մենք դինամիկ ձևով զարգացնում ենք մեր ծառայությունների շրջանը և 2012 թվականի կեսերին կունանենք ժամանակակից պահանջներին համապատասխանող ինդուստրիա:

Ինչպիսի՞ ներդրումներ է մտադիր ACRA վարկային բյուրոն ուղղել իր հետագա զարգացմանը:

Վարկային տեղեկատվության ներկայիս ակտիվ շրջանառության պայմաններում, ժամանակակից պահանջներին համապատասխանղ պրոդուկտներ մշակելու համար նախատեսվում է նաև նոր ներդրումների հնարավորությունը,: Բացի այդ, տարեց-տարի շահույթ ապահովելու շնորհիվ մենք արդեն դարձել ենք եկամտաբեր, իսկ ընթացիկ տարվա արդյունքներով ակնկալում ենք 70-80 մլն.դրամ շահույթ, նախորդ տարվա 50.6 մլն.դրամի համեմատ: Հետևաբար, 2012 թվականին տեխնոլոգիական բազայի և պլատֆորմի ամրապնդման նպատակով մենք պատրաստվում ենք իրականացնել լուրջ ներդրումներ, չէ որ մեր գործունեության զարգացումը հիմնված է լուրջ, պաշտպանված և օպերատիվ աշխատող պլատֆորմի վրա, որն ի վիճակի կլինի բավարարել բանկերի ու վարկային կազմակերպությունների պահանջները:

Շնորհակալություն

Զրույցը վարեց Լիլիթ Ասլանյանը

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
«Ուղղությունն ընտրում ես դու»․ նոր ակցիա ԱրարատԲանկի Mastercard Word Travel քարտապանների համար«Ուղղությունն ընտրում ես դու»․ նոր ակցիա ԱրարատԲանկի Mastercard Word Travel քարտապանների համար
Հեքիաթի տունը ԼոռիումՀեքիաթի տունը Լոռիում
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 27-31-ը և դոլարային, և ռուբլով գործարքներն աճ են գրանցելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 27-31-ը և դոլարային, և ռուբլով գործարքներն աճ են գրանցել
Հայաստանը 2025թ. առաջին կիսամյակում կրճատել է պղնձի եւ մոլիբդենի խտանյութի արտահանումը ՝ ավելացնելով ցինկի եւ թանկարժեք մետաղների պարունակությամբ հանքաքարերի մատակարարումներըՀայաստանը 2025թ. առաջին կիսամյակում կրճատել է պղնձի եւ մոլիբդենի խտանյութի արտահանումը ՝ ավելացնելով ցինկի եւ թանկարժեք մետաղների պարունակությամբ հանքաքարերի մատակարարումները
Անդրանիկ Գրիգորյան. «Նվիրումը մեր փիլիսոփայության անկյունաքարն է»Անդրանիկ Գրիգորյան. «Նվիրումը մեր փիլիսոփայության անկյունաքարն է»
Գերմանիայի իշխանությունները Հայաստանին 152 մլն եվրոյի աջակցություն կտրամադրենԳերմանիայի իշխանությունները Հայաստանին 152 մլն եվրոյի աջակցություն կտրամադրեն
Հայաստանը 2025թ. առաջին կիսամյակում զգալիորեն ավելացրել է ավտոմեքենաների ներմուծումըՀայաստանը 2025թ. առաջին կիսամյակում զգալիորեն ավելացրել է ավտոմեքենաների ներմուծումը
Նոր արշավ Խնայողության օրվան ընդառաջ․ IDBankՆոր արշավ Խնայողության օրվան ընդառաջ․ IDBank
"Տաշիր Կապիտալ"-ը կրկին էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հայտ է ներկայացել: Հիմա գնդակը ՀԾԿՀ-ի դաշտում է
Շաքարի ներմուծումը Հայաստան 2025թ. առաջին կիսամյակում կրճատվել է 66%-ովՇաքարի ներմուծումը Հայաստան 2025թ. առաջին կիսամյակում կրճատվել է 66%-ով
2025թ. առաջին կիսամյակում բնական գազի ներմուծումը Հայաստան աճել է 4,5%-ով, իսկ հեղուկ գազինը՝ 29,4%-ով2025թ. առաջին կիսամյակում բնական գազի ներմուծումը Հայաստան աճել է 4,5%-ով, իսկ հեղուկ գազինը՝ 29,4%-ով
2026 թվականին Երևանի քաղաքապետարանը ՀՀ պետական բյուջեից 56,6 մլրդ դրամ կստանա. քաղաքապետ2026 թվականին Երևանի քաղաքապետարանը ՀՀ պետական բյուջեից 56,6 մլրդ դրամ կստանա. քաղաքապետ
2025թ. առաջին կիսամյակում Հայաստան նավթամթերքի ներմուծումն աճել է 9,2%-ով2025թ. առաջին կիսամյակում Հայաստան նավթամթերքի ներմուծումն աճել է 9,2%-ով
Հայաստանի կառավարությունում շարունակվում են բանակցությունները երկրի տարածքով միջանցքի ֆինանսավորման շուրջ. նախարարՀայաստանի կառավարությունում շարունակվում են բանակցությունները երկրի տարածքով միջանցքի ֆինանսավորման շուրջ. նախարար
ԵՄ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին կայուն թվային տնտեսության ձևավորման և զարգացման գործումԵՄ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին կայուն թվային տնտեսության ձևավորման և զարգացման գործում
Նախարար․ 2026 թվականին Հայաստանի ջրային տնտեսության ոլորտի զարգացման համար կներգրավվի 35,3 մլրդ դրամՆախարար․ 2026 թվականին Հայաստանի ջրային տնտեսության ոլորտի զարգացման համար կներգրավվի 35,3 մլրդ դրամ
Հայաստանն ու ԵՄ-ն ամրապնդում են համագործակցությունն էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհային անվտանգության ոլորտներումՀայաստանն ու ԵՄ-ն ամրապնդում են համագործակցությունն էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհային անվտանգության ոլորտներում
Հայերը Վրաստան այցելությունների թվով առաջատար եռյակում ենՀայերը Վրաստան այցելությունների թվով առաջատար եռյակում են
Երևանում կանցկացվի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային խորհրդի նիստԵրևանում կանցկացվի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային խորհրդի նիստ
Հայաստանի փոխվարչապետն ու ԵՆԲ ներկայացուցիչը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըՀայաստանի փոխվարչապետն ու ԵՆԲ ներկայացուցիչը քննարկել են համագործակցության նոր ուղղությունները
ՀՀ էկոնոմիկայի նախարար․ Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորվել է հուսալի համագործակցություն ՝ հիմնված ընդհանուր արժեքների վրաՀՀ էկոնոմիկայի նախարար․ Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորվել է հուսալի համագործակցություն ՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա
«Մի քիչ էլ վաղվա մասին մտածիր». ինչու՞ խնայել«Մի քիչ էլ վաղվա մասին մտածիր». ինչու՞ խնայել
ՊԵԿ-ի, ՎԶԵԲ-ի և «Գրանթ Թորնթոն Հայաստանի» համագործակցությամբ մեկնարկել է տեղահանվածների մասնագիտական հմտությունների զարգացման ծրագիրըՊԵԿ-ի, ՎԶԵԲ-ի և «Գրանթ Թորնթոն Հայաստանի» համագործակցությամբ մեկնարկել է տեղահանվածների մասնագիտական հմտությունների զարգացման ծրագիրը
Հայաստանում ԳԴՀ-ի հետ տեխնիկական համագործակցության շրջանակում GIZ-ին է հանձնարարվել 15,6 մլն եվրոյի ծրագրերի իրականացումՀայաստանում ԳԴՀ-ի հետ տեխնիկական համագործակցության շրջանակում GIZ-ին է հանձնարարվել 15,6 մլն եվրոյի ծրագրերի իրականացում
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերի իրականացման բյուջեն 2026 թվականին կավելանա 9.6%-ովԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերի իրականացման բյուջեն 2026 թվականին կավելանա 9.6%-ով
Հայաստանի կառավարությունը կհրաժարվի Հայաստանի կառավարությունը կհրաժարվի "Հայփոստ" ՓԲԸ բաժնետոմսերը հօգուտ "Ռենշին" ՓԲԸ գնելու նախապատվության իրավունքից
Հայաստանը մինչև 2026 թվականի օգոստոսի 2-ը երկարաձգում է երկրից սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանման արգելքըՀայաստանը մինչև 2026 թվականի օգոստոսի 2-ը երկարաձգում է երկրից սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանման արգելքը
ԱՄՀ․ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավումը տարածաշրջանի շուկաների ավելի սերտ ինտեգրման հնարավորություն կտաԱՄՀ․ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավումը տարածաշրջանի շուկաների ավելի սերտ ինտեգրման հնարավորություն կտա
Կառավարությունը կաջակցի Կառավարությունը կաջակցի "Ոսկեհատ" և "Արենի" տեսակների խաղողի մթերման գործընթացին
Պապոյան․ Գերմանիան արդեն իսկ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերն է, բայց իրական ներուժը դեռ առջևում էՊապոյան․ Գերմանիան արդեն իսկ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերն է, բայց իրական ներուժը դեռ առջևում է
Կամրջային կառույցի փոխարինում սեղմ ժամկետներումԿամրջային կառույցի փոխարինում սեղմ ժամկետներում
ԵՄ-ը 5 մլն եվրո կհատկացնի Հայաստանում միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդման համարԵՄ-ը 5 մլն եվրո կհատկացնի Հայաստանում միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդման համար
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է հարկային արտոնություններ պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի համարՖինանսների նախարարությունն առաջարկում է հարկային արտոնություններ պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի համար
Հայաստանն ու Արգենտինան քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համատեղ նախագծերի մշակման հեռանկարներըՀայաստանն ու Արգենտինան քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համատեղ նախագծերի մշակման հեռանկարները
Փոխնախարար․ Քաջարան-Ագարակ ճանապարհի 32 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը պետք է համապատասխանի որակի բարձր չափանիշներինՓոխնախարար․ Քաջարան-Ագարակ ճանապարհի 32 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը պետք է համապատասխանի որակի բարձր չափանիշներին
"Տաշիր կապիտալը" հոկտեմբերի 30-ին կրկին կդիմի ՀԾԿՀ՝ բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու պահանջով
Հայ կոմպոզիտորների «Սիմֆոնիկ օրորոցայինները» կհնչեն աշխարհի երեխաների համարՀայ կոմպոզիտորների «Սիմֆոնիկ օրորոցայինները» կհնչեն աշխարհի երեխաների համար
Կայացել է ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման հարթակի չորրորդ հանդիպումըԿայացել է ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման հարթակի չորրորդ հանդիպումը
ՀԷՑ ՓԲԸ նախկին ղեկավարությունը ՀԾԿՀ-ին առաջարկել է դիտարկել էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հարցը, սակայն մերժում է ստացել. Դավիթ ՂազինյանՀԷՑ ՓԲԸ նախկին ղեկավարությունը ՀԾԿՀ-ին առաջարկել է դիտարկել էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հարցը, սակայն մերժում է ստացել. Դավիթ Ղազինյան
Բեռլինում մեկնարկում են հայ-գերմանական միջկառավարական բանակցություններըԲեռլինում մեկնարկում են հայ-գերմանական միջկառավարական բանակցությունները
Connected, Convenient, Converse․ Անդրանիկ Գրիգորյանը BACEE համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի թվային փոխակերպման ուղինConnected, Convenient, Converse․ Անդրանիկ Գրիգորյանը BACEE համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի թվային փոխակերպման ուղին
2024 թվականին Հայաստանն արտահանել է 48 մլն լիտր շշալցված բրենդի2024 թվականին Հայաստանն արտահանել է 48 մլն լիտր շշալցված բրենդի
Հայաստանից Գերմանիա արտահանումը 2025 թվի 8 ամիսներին գերազանցել է 2024 թվականի ծավալը. էկոնոմիկայի նախարարՀայաստանից Գերմանիա արտահանումը 2025 թվի 8 ամիսներին գերազանցել է 2024 թվականի ծավալը. էկոնոմիկայի նախարար
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամում քննարկել են հայկական գինին Ճապոնիա արտահանելու հնարավորություններըՀայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամում քննարկել են հայկական գինին Ճապոնիա արտահանելու հնարավորությունները
1000 խոշորագույնների ցանկում ներառված Հայաստանի հարկատուների առյուծի բաժինը պատկանում է առեւտրի հատվածին1000 խոշորագույնների ցանկում ներառված Հայաստանի հարկատուների առյուծի բաժինը պատկանում է առեւտրի հատվածին
ՀՀ վարչապետին առընթեր Պետական վերահսկողական ծառայությունն ընդլայնվում է. 2026 թվին կավելացնեն դրա ֆինանսավորումը, իսկ ահա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովինը՝ կկրճատենՀՀ վարչապետին առընթեր Պետական վերահսկողական ծառայությունն ընդլայնվում է. 2026 թվին կավելացնեն դրա ֆինանսավորումը, իսկ ահա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովինը՝ կկրճատեն
2026 թվին Հայաստանի վարչապետի աշխատակազմն ավելի շատ կստանա պետական գանձարանից, ԱԺ և նախագահի աշխատակազը՝ ավելի քիչ2026 թվին Հայաստանի վարչապետի աշխատակազմն ավելի շատ կստանա պետական գանձարանից, ԱԺ և նախագահի աշխատակազը՝ ավելի քիչ
.​​​​​​​Արմսվիսբանկը հաղթող է դարձել Ipra Golden World Awards 2025 մրցանակաբաշխության climate change and literacy անվանակարգում.​​​​​​​Արմսվիսբանկը հաղթող է դարձել Ipra Golden World Awards 2025 մրցանակաբաշխության climate change and literacy անվանակարգում
ԶԼՄ․ Սեւ ծովով ստորջրյա մալուխը սպասում է Եվրահանձնաժողովի հավանությանըԶԼՄ․ Սեւ ծովով ստորջրյա մալուխը սպասում է Եվրահանձնաժողովի հավանությանը
Ֆինանսների նախարար․ Միջնաժամկետ հեռանկարում ընդունելի է բյուջետային միջոցների ուղղումը այս կամ այն օրինագծերի վերաբերյալ մասնագիտական հետազոտությունների անցկացմանըՖինանսների նախարար․ Միջնաժամկետ հեռանկարում ընդունելի է բյուջետային միջոցների ուղղումը այս կամ այն օրինագծերի վերաբերյալ մասնագիտական հետազոտությունների անցկացմանը
ՀԾԿՀ-ն մերժել է էլեկտրաէներգիայի գինը իջեցնելու ՀԷՑ-ի առաջարկըՀԾԿՀ-ն մերժել է էլեկտրաէներգիայի գինը իջեցնելու ՀԷՑ-ի առաջարկը
ՀԱԿ կուսակցության փոխնախագահը հանդես է եկել նոր ծրագրային առաջարկովՀԱԿ կուսակցության փոխնախագահը հանդես է եկել նոր ծրագրային առաջարկով
Հայաստանում համատիրությունների կառավարման կանոնները կփոխվենՀայաստանում համատիրությունների կառավարման կանոնները կփոխվեն
Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան՝ մասնագիտական համագործակցության վստահելի հարթակՀամընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան՝ մասնագիտական համագործակցության վստահելի հարթակ
IDBank-ը՝ BACEE 50-րդ միջազգային բանկային հոբելյանական համաժողովի արծաթե հովանավորIDBank-ը՝ BACEE 50-րդ միջազգային բանկային հոբելյանական համաժողովի արծաթե հովանավոր
2026 թվականին Էկոնոմիկայի նախարարության ծրագրերի իրականացման համար պետբյուջեից 74.5 մլրդ դրամ կհատկացվի2026 թվականին Էկոնոմիկայի նախարարության ծրագրերի իրականացման համար պետբյուջեից 74.5 մլրդ դրամ կհատկացվի
Էկոնոմիկայի նախարարությունում ակնկալում են, որ տարվա արդյունքներով բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կգերազանցի 9 հազար դոլարըԷկոնոմիկայի նախարարությունում ակնկալում են, որ տարվա արդյունքներով բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կգերազանցի 9 հազար դոլարը
Խուդաթյան․ Հայաստանում քննարկվում է կուտակիչ կայանների կառուցման ծրագրերի սուբսիդավորման ծրագիրըԽուդաթյան․ Հայաստանում քննարկվում է կուտակիչ կայանների կառուցման ծրագրերի սուբսիդավորման ծրագիրը
Հաղորդակցությունների լիակատար ապաշրջափակումից հետո Հայաստանի և Ռուսաստանի միջև, առնվազն, երկու ցամաքային ճանապարհ կհայտնվի . էկոնոմիկայի նախարարՀաղորդակցությունների լիակատար ապաշրջափակումից հետո Հայաստանի և Ռուսաստանի միջև, առնվազն, երկու ցամաքային ճանապարհ կհայտնվի . էկոնոմիկայի նախարար
2026 թվականին կսկսվեն նոր ատոմային էներգաբլոկի նախագծման նախապատրաստական աշխատանքները․ Խուդաթյան2026 թվականին կսկսվեն նոր ատոմային էներգաբլոկի նախագծման նախապատրաստական աշխատանքները․ Խուդաթյան
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
31.10.2025
RUB4.73-0.02
USD382.65-0.07
EUR442.76-1.39
GBP502.42-1.81
CAD273.11-1.10
JPY24.83-0.03
CNY53.79-0.02
CHF477.00-1.40