Երեքշաբթի, 12 Հուլիսի 2011 21:07
Մարվել են ՙՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ՚ ՓԲԸ-ի կորպորատիվ պարտատոմսերը
Արմինֆո. 2011թվականի հուլիսի 7-ին մարվել են ՙՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ՚ ՓԲԸ-ի կորպորատիվ պարտատոմսերը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ընկերության մամուլի ծառայությունից, ընկերությունն իրականացրել է պարտատոմսերի 1 մլրդ ՀՀ դրամ ծավալով մայր գումարի մարում և 475 մլն ՀՀ դրամ գումարի արժեկտրոնների վճարում:
Նշենք, որ ՙՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ՚ ՓԲԸ-ն հանդիսանում է միակ հաշվետու թողարկողը, որի արժեթղթերը ցուցակված էին ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ֆոնդային բորսայի Abondցուցակում:
Ընկերության 1 մլրդ ՀՀ դրամ ծավալով և 9.5 տոկոս արժեկտրոնային եկամտաբերությամբ պարտատոմսերը թողարկվել էին 2008 թվականի հուլիսին: Որպեսպարտատոմսերի տեղաբաշխող և հաշվարկային բանկ հանդես է եկել ՙԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ՚ՓԲԸ-ն: Վերջինս էլ պարտատոմսերի գոյության ամբողջ ժամանակահատվածում ապահովել է դրանց ամենօրյա իրացվելիությունը` հանդես գալով որպես շուկա ստեղծող: