Ուրբաթ, 22 Հուլիսի 2011 18:04
Հայաստանի բանկերի կողմից անցյալ շաբաթվա ընթացքում տրամադրված դոլարային վարկերը ավելացել են 2 անգամ, իսկ դրամային վարկերը` 1.5%
Արմինֆո. Հուլիսի 11-17-ը ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 26.3 մլրդ դրամ ¥շաբաթվա անկումը կազմել է 1.5%¤, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 45 մլն. ԱՄՆ դոլար ¥շաբաթվա աճը ավելի քան 2 անգամ¤: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, 2011 թվականի հուլիսի 18 - 22-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 88.9 մլն. ԱՄՆ դոլար 366.1 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 89.5 մլն. ԱՄՆ դոլար 367.2 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նշված ժամանակահատվածում ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում կատարվել է 18.850 մլն.ԱՄՆ դոլարի առք և վաճառք 366.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ընդ որում, ամենամեծ ծավալները գրանցվել է հուլիսի 19-ին` 7.3 մլն. դոլար և հուլիսի 22-ին` 5.3 մլն.դոլար: Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 2.050 մլն. ԱՄՆ դոլարի առք և վաճառք 366.78 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նշենք, որ Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալները 2011 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 1.043 տրլն.դրամ կամ 2.8 մլրդ. դոլար, առաջին եռամսյակում աճելով 4.2%, իսկ տարվա կտրվածքով 27.2%: