Ուրբաթ, 22 Հուլիսի 2011 18:18
UNISTREAM համակարգի տարեկան շրջանառությունը Հայաստանում կազմել է 30%
Արմինֆո. 2011 թվականի առաջին կիսամյակում UNISTREAM համակարգի տարեկան շրջանառությունը Հայաստանում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 28.7%, կազմելով 277.4 մլն.դոլար: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Յունիբանկի մամուլի ծառայությունից: Ընդ որում, հաշվետու ժամանակահատվածում փոխանցումների քանակն անցել է 361.6 հազարից, աճելով 12.6%-ով: 2011 թվականին ավարտին UNISTREAM համակարգի շրջանառությունը Հաաստանում նախատեսվում է հասցնել 670 մլն.դոլարի, ապահովելով 12.2% տարեկան աճ:
Աղբյուրի համաձայն, UNISTREAM համակարգի դրամական փոխանցումների սակագներն սկսվում են 0.35%-ից: Համակարգում գործում է անհասցե փոխանցումների ֆունկցիան, որը հաճախորդին թույլ է տալիս գումարն ստանալ Յունիբանի ցանկացած մասնաճյուղից, անկախ փոխանցման հասցեից: UNISTREAM համակարգն ունի նաև լայն աշխարհագրության, որն ընդգրկում է մոտ 100 երկիր:
UNISTREAM դրամական փոխանցումների միջազգային համակարգի շրջանառությունը մեկ տարում աճել է 29%, կազմելով 2.04 մլրդ.դոլար, իսկ տրանսակցիանրի քանակն ավելացել է 18%-ով: Դրա հետ մեկտեղ, համակարգը մշակել է ավելի քան 3.2 մլն.փոխանցում: 2011 թվականի հունիսի վերջին համակարգի գործընկերների թիվը կազմել է 367: Ընդհանուր առմամբ, համակարգն աճել է մինչև 220 հազ.կետով: Այսօր UNISTREAM համակարգի ունիվերսալ քարտերի քարտապաններն են հանդիսսանում ավելի քան 700 հազար հաճախորդներ: Համակարգի փոխանցումների 65%-ը իրականացվում է քարտերի միջոցով: Քարտի առկայությունը հնարավորություն է տալիս արագացնել միջոցների փոխանցման պրոցեդուրան, հասցնելով այն նվազագույնի: Հաճախորդների համար առավելագույն հարմար պայմանների ստեղծման նպատակով UNISTREAM համակարգի ղեկավարությունը որոշում է ընդունել քարտեր տրամադրել նաև փոխանցումնրն ստացողներին: Ստացողը կարող է առանց որևէ պրոցեդուրաների ներկայացնել UNISTREAM քարտը և ստանալ իրեն ուղարկված գումարը:
ՙՄեր հաճախորդները մեզնից նորանոր մոտեցումներ են պահանջում: Խոսքը գնում է ոչ միայն ճկուն սակագների մասին: Այսօր մենք խոսում ենք վաճառքների ինովացիոն ուղիների մասին, ապրանքների խոշոր չափերի ու բազմաթիվ նոր գաղափարների մասին, որոնք կապված են որակի ու հարմարավետության հետ: Դա դարձնում է մեզ ավելի մրցունակ, և այսօր դրան են ուղղված UNISTREAM համակարգի ողջ մենեջմենտի ջանքերը՚,-ասել է UNISTREAM համակարգի նախագահ Սուրեն Հայրյանը: