Ուրբաթ, 29 Հուլիսի 2011 15:03
2011 թվականի հուլիսին Հայաստանում ՀՀ դրամի ռեվալվացիան ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 1.9 տոկոս
Արմինֆո. 2011 թվականի հուլիսին Հայաստանում սպառողական գների 3% անկումն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքի 1.9% ռեվալվացիայով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, 2011 թվականի հունվար-հուլիս ամիսներին սպառողական գներն աճել են 0.4%, իսկ ՀՀ դրամի դեվալվացիան` 2%: Միևնույն ժամանակ, 2010 թվականի նույն ժամանակահատվածում սպառղական գների 3.7% աճը ուղեկցվել էր ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի փոխարժեքի 3.6% ռեվալվացիայով: 2011 թվականի հուլիսին ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի հաշվարկային միջին փոխարժեքը կազմել է 367.53 դրամ/դոլար, ինչը 0.2% բարձր է 2010 թվականի հուլիսի ցուցանիշից: