Ուրբաթ, 29 Հուլիսի 2011 19:36

Ձեռնտու գործիքների դեպքում ռեսուրսներն անպայման կգտնվեն


ԱրմԻնֆո. NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայի գլխավոր տնօրենի պաշտոնոկոտար Կարեն Զաքարյանի հարցազրույցը ԱրմԻնֆո լրատվական գործակալությանը

Պրն.Զաքարյան, բոլորովին վերջերս Դուք սկսեցիք աշխատել ֆոնդային բորսայի գլխավոր տնօրենի պաշտոնում, ինչի առթիվ էլ շնորհավորում եմ Ձեզ: Սակայն, բորսայի հետ Ձեզ կապում է երկարամյա գործունեությունը, հետևաբար, քաջատեղյակ եք Հայաստանի կապիտալի շուկայի առանձնահատկություններին: Ինչպե՞ս եք գնահատում այդ շուկայի կոնյունկտուրան և ի՞նչ կարծիքի եք այդ շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցների մասին:

Նախքան Ձեր հարցին պատասխանելը, կկիսվեի բորսայի առաջիկա նորությունների ու պլանների մասին, պատմել, թե ներկայում ինչ է տեղի ունենում ֆոնդային շուկայում և ինչպիսի նորամուծություններ ենք պատրաստում: Ուրախությամբ տեղեկացնեմ, որ այդ նորամուծությունները քիչ չեն:

Նշեմ, որ բորսան իր առջև նպատակ է դրել վերածվել մի այնպիսի ինստիտուտի, որին միանալով, կապիտալի շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցների համար բաց կլինի ճանապարհը դեպի ֆոնդային բորսայում շրջանառվող տարբեր տեսակի ֆինանսական գործիքները: Դրա համար մենք շարունակաբար ընդլայնում ենք բորսայական գործիքները: Որպես օրինակ հիշեցնեմ, որ անցյալ տարի ՌԵՊՈ-գործիքների հարթակի ստեղծումից անմիջապես հետո, բորսայի կողմից գործարկվեց նաև միջբանկային վարկերի հարթակը: Ներկայումս լուրջ աշխատանքներ են իրականացվում, որպեսզի հաջորդ տարի բորսայում սկսվի ժամկետային վարկային գործիքների առևտուրը, ինչը բավական լուրջ տեխնոլոգիական լուծումներ ու բարդ կանոնակարգեր է պահանջում: Մեր կանխատեսումներով, այդ հարթակը կդառնա ամենաակտիվներից մեկը:

Կապիտալի շուկայում աշխատելու փորձը ցույց տվեց, որ որ դրա աճն ուղղակիորեն կապված է արդյունավետ համակարգերի ու մեխանիզմների առկայության հետ, միայն այդ դեպքում է, որ շուկան սկսում է ակտիվորեն աճել: Դրա լավ օրինակն է 2005 թվականին ստեղծված արտարժութային գործարքների հարթակը: Այդ հարթակի գործունեության առաջին տարում միջբանկային առևտրի գործարքների ծավալներն օրական կազմում էին կես միլիոն դոլար: Իսկ 6 տարի անց արտարժույթով գործարքների օրական միջին ծավալն աճեց մինչև 3,4 մլն.դոլար: Սակայն, ակնհայտ է, որ 6 տարում երկրի` ոչ ՀՆԱ-ի և ոչ էլ արտաքին առևտրի գծով, զգալի արդյունքներ չունենք: Այսինքն, բորսայի գործարքների նման աճը խոսում է միայն այն մասին, որ ներդրված համակարգն արդյունավետ էր: Նույնը կարելի է ասել նաև միջբանկային վարկային ռեսուրսների հարթակի մասին, որտեղ գործարքների ծավալը մեկ անգամ չէ, որ գերազանցել է 20 միլիարդը:

Անդրադառնալով կապիտալի շուկայի ընթացիկ կոնյունկտուրային, ինչպես նաև հաշվի առնելով վերոնշյալը, կարելի է եզրակացնել, որ պրոբլեմները բորսայից չէ, որ ծագում են, քանի որ շուկայի բոլոր մասնակիցներին բորսան տրամադրում է արդյունավետ մեխանիզմներ, ընդ որում նշեմ, որ գործարքների իրացվելիությունն ու ծավալները բոլոր հարթակներում տարբեր են: Կնշեի նաև, որ կապիտալի շուկան համարվում է ֆինանսական շուկայի ամենադժվարին զարգացող հատվածներից մեկը, որի զարգացումը կախված է տնտեսության ընդհանուր իրավիճակից, բիզնեսի վարման սկզբունքներից, ոչ միայն պրոֆեսիոնալ խաղացողների թվից, այլ նաև, առաջին հերթին, ներդրողներից: Կապիտալի շուկայում աշխատանքը ենթադրում է թափանցիկություն, գործունեության ներքին կանոնակարգում, տեղեկատվության լիակատար բացություն, դրական պատմություն և շատ այլ բաներ, ինչը ոչ քիչ ժամանակային ծախսեր է պահանջում:

Այնուամենայնիվ, այս տարի կլինե՞ն կորպորատիվ պարտատոմսերի թողարկումներ, եղե՞լ են արդյոք հայտարարություններ պոտենցիալ թողարկողներից:

Այդ հարցի շուրջ դժվար է կանխատեսումներ անելը: Այս տարի շուկայում կազմակերպվել է կորպորատիվ պարտատոմսերի ընդամենը մեկ թողարկում, սակայն հուսանք, որ դա չի լինի վերջինը: Բանը նրանում է, որ այսօր դրված է շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցների ավելի ակտիվ աշխատելու խնդիրը, կա որոշակի միջավայրի ձևավորման անհրաժեշտություն, որն ավելի բարենպաստ պայմաններ կստեղծի նոր թողարկումների համար, քանի որ ֆինանսական շուկայում տիրող ընթացիկ իրավիճակն ինչ-որ առումով դրան չի տրամադրում: Մասնավորապես, կապիտալի շուկայի բազմաթիվ պրոֆեսիոնալ մասնակիցներ, խոսելով շուկայի դժվարությունների մասին, նշում են պետական պարտատոմսերի եկամտաբերությունը: Այդ գործիքի եկամտաբերությունը բավական է, որպեսզի ներդրումային բոլոր սպասելիքները բավարարվեն, հետևաբար, պետպարտատոմսերից ավելի եկամտաբեր արժեթղթեր թողարկելը ձեռնտու չէ տնտեսվարող սուբյեկտներին: Մյուս կողմից, այդ նույն տնտեսվարող սուբյեկտները կապիտալի շուկայի այդ նույն մասնակիցներից, մասնավորապես բանկերից, ներգրավում են ավելի էժան վարկեր, իսկ բանկերն էլ իրենց հերթին, գերադասում են նրանց հետ աշխատել հատկապես վարկային պայմաններով, քան կապիտալի շուկայի գործիքներով:

Արդյունքում, շուկայում ստեղծվում է փակուղային իրավիճակ: Ինչպե՞ս դուրս գալ այդ իրարավիճակից, առավելագույն վնասներո՞վ:

Կարծում եմ, որ կորպորատիվ նոր թողարկումների համար միջավայրն աստիճանաբար կդառնա բարենպաստ: Եթե որոշակի ժամկետներում պետպարտատոմսերի եկամտաբերությունն ընկնի, ապա դրա համար կստեղծվեն ավելի լայն հնարավորություններ: Պետք է նշեմ, որ պետպարտատոմսերի ծավալն ընդամենը 2 տարում կրկնապատկվել է, հասնելով 180 մլրդ.դրամի, 2010 թվականի 90 մլրդ.դրամի համեմատ: Մի կողմից սա վկայում է այն մասին, որ պետպարտատոմսերը թույլ տվեցին շուկայից հավաքել ևս 90 մլրդ.դրամ: Իսկ մյուս կողմից, մենք հասկանում ենք, որ համարյա նույն գումարով կարող էին տեղաբաշխվել նաև կորպորատիվ պարտատոմսերը, եթե կապիտալի շուկայի մասնակիցները լինեին ավելի ակտիվ և թողարկողների հետ վարեին ավելի արդյունավետ աշխատանք: Այսինքն, ձևավորվել է մի իրավիճակ, երբ կա գործիքը, կան ներդրումները, մնում է պարզապես գործել ավելի արդյունավետ ու շարունակել մտածել նոր գործիքների ներդրման մասին:

Ձեր կարծիքով, ի՞նչը խանգարեց շուկայի մասնակիցներին այդ փողերը ներգրավել կորպորատիվ պարտատոմսերի թողարկման միջոցով:

Փաստն այն է, որ այդ 90 մլրդ.դրամն արդեն արդյունավետորեն տեղեբաշխված էր գարձապետարանի պարտատմսերում: Խոսքը գնում է այն մասին, որ մեկ տարի առաջ ոչ ոք չէր կանխատեսել, որ պարտավորությունների ներքին շուկան կարելի է մեծացնել ևս 90 մլրդ.դրամով, ընդ որում, բավականին արդյունավետորեն: Դրա համար, պարզապես, հարկավոր էր ցուցաբերել նախաձեռնություն և պոտենցիալ թողարկողների հետ աշխատել ավելի ակտիվորեն:

Դուք նկատեցիք, որ որ եթե պետպարտատոմսերի եկամտաբերությունն ընկնի, ապա դա կորպորատիվ պարտատմսերի թողարկման համար կստեղծի բարենպաստ պայմաներ: Այսօր շուկայում կան նախադրյալներ, որոնք ահազանգում են այդ մասին, այդ դեպքում, ի՞նչը թողարկողներին թույլ կտա իրականացնել ձեռնտու թողարկումներ:

Ես դժվարանում եմ այդ առումով որևէ կանխատեսումներ անել, քանի որ, թե որոշակի ժամանակահատվածից հետո ի՞նչ մակարդակի վրա կհայտնվի պետպարտատմսերի եկամտաբերությունը, կախված է մի շարք գործոններից: Այն առումով, որ դա կախված կլինի նրանից, թե ինչպիսի ինտենսիվությամբ պետությունը կտեղաբաշխի նոր տրանշները:

Ձեր գնահատականներով, ներքին շուկայում կորպորատիվ պարտատմսերի օգտագործմամբ որքա՞ն փող կարելի է հավաքել:

Իմ գնահատականներով, ռեսուրսների բավականության հետ կապված պրոբլեմներ շուկայում չունենք, այսինքն, խոսքը գնում է միայն ներդրումային համապատասխան գործիքների բացակայության մասին, քանի որ եթե լինեն լավ և ձեռնտու գործիքներ, կարծում եմ, որ համապատասխան ռեսուրսներն անպայման կգտնվեն:

Զրույցը վարեզ Էլիտա Բաբայանը

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 27-31-ը և դոլարային, և ռուբլով գործարքներն աճ են գրանցելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 27-31-ը և դոլարային, և ռուբլով գործարքներն աճ են գրանցել
Հայաստանը 2025թ. առաջին կիսամյակում կրճատել է պղնձի եւ մոլիբդենի խտանյութի արտահանումը ՝ ավելացնելով ցինկի եւ թանկարժեք մետաղների պարունակությամբ հանքաքարերի մատակարարումներըՀայաստանը 2025թ. առաջին կիսամյակում կրճատել է պղնձի եւ մոլիբդենի խտանյութի արտահանումը ՝ ավելացնելով ցինկի եւ թանկարժեք մետաղների պարունակությամբ հանքաքարերի մատակարարումները
Անդրանիկ Գրիգորյան. «Նվիրումը մեր փիլիսոփայության անկյունաքարն է»Անդրանիկ Գրիգորյան. «Նվիրումը մեր փիլիսոփայության անկյունաքարն է»
Գերմանիայի իշխանությունները Հայաստանին 152 մլն եվրոյի աջակցություն կտրամադրենԳերմանիայի իշխանությունները Հայաստանին 152 մլն եվրոյի աջակցություն կտրամադրեն
Հայաստանը 2025թ. առաջին կիսամյակում զգալիորեն ավելացրել է ավտոմեքենաների ներմուծումըՀայաստանը 2025թ. առաջին կիսամյակում զգալիորեն ավելացրել է ավտոմեքենաների ներմուծումը
Նոր արշավ Խնայողության օրվան ընդառաջ․ IDBankՆոր արշավ Խնայողության օրվան ընդառաջ․ IDBank
"Տաշիր Կապիտալ"-ը կրկին էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հայտ է ներկայացել: Հիմա գնդակը ՀԾԿՀ-ի դաշտում է
Շաքարի ներմուծումը Հայաստան 2025թ. առաջին կիսամյակում կրճատվել է 66%-ովՇաքարի ներմուծումը Հայաստան 2025թ. առաջին կիսամյակում կրճատվել է 66%-ով
2025թ. առաջին կիսամյակում բնական գազի ներմուծումը Հայաստան աճել է 4,5%-ով, իսկ հեղուկ գազինը՝ 29,4%-ով2025թ. առաջին կիսամյակում բնական գազի ներմուծումը Հայաստան աճել է 4,5%-ով, իսկ հեղուկ գազինը՝ 29,4%-ով
2026 թվականին Երևանի քաղաքապետարանը ՀՀ պետական բյուջեից 56,6 մլրդ դրամ կստանա. քաղաքապետ2026 թվականին Երևանի քաղաքապետարանը ՀՀ պետական բյուջեից 56,6 մլրդ դրամ կստանա. քաղաքապետ
2025թ. առաջին կիսամյակում Հայաստան նավթամթերքի ներմուծումն աճել է 9,2%-ով2025թ. առաջին կիսամյակում Հայաստան նավթամթերքի ներմուծումն աճել է 9,2%-ով
Հայաստանի կառավարությունում շարունակվում են բանակցությունները երկրի տարածքով միջանցքի ֆինանսավորման շուրջ. նախարարՀայաստանի կառավարությունում շարունակվում են բանակցությունները երկրի տարածքով միջանցքի ֆինանսավորման շուրջ. նախարար
ԵՄ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին կայուն թվային տնտեսության ձևավորման և զարգացման գործումԵՄ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին կայուն թվային տնտեսության ձևավորման և զարգացման գործում
Նախարար․ 2026 թվականին Հայաստանի ջրային տնտեսության ոլորտի զարգացման համար կներգրավվի 35,3 մլրդ դրամՆախարար․ 2026 թվականին Հայաստանի ջրային տնտեսության ոլորտի զարգացման համար կներգրավվի 35,3 մլրդ դրամ
Հայաստանն ու ԵՄ-ն ամրապնդում են համագործակցությունն էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհային անվտանգության ոլորտներումՀայաստանն ու ԵՄ-ն ամրապնդում են համագործակցությունն էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհային անվտանգության ոլորտներում
Հայերը Վրաստան այցելությունների թվով առաջատար եռյակում ենՀայերը Վրաստան այցելությունների թվով առաջատար եռյակում են
Երևանում կանցկացվի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային խորհրդի նիստԵրևանում կանցկացվի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային խորհրդի նիստ
Հայաստանի փոխվարչապետն ու ԵՆԲ ներկայացուցիչը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըՀայաստանի փոխվարչապետն ու ԵՆԲ ներկայացուցիչը քննարկել են համագործակցության նոր ուղղությունները
ՀՀ էկոնոմիկայի նախարար․ Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորվել է հուսալի համագործակցություն ՝ հիմնված ընդհանուր արժեքների վրաՀՀ էկոնոմիկայի նախարար․ Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորվել է հուսալի համագործակցություն ՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա
«Մի քիչ էլ վաղվա մասին մտածիր». ինչու՞ խնայել«Մի քիչ էլ վաղվա մասին մտածիր». ինչու՞ խնայել
ՊԵԿ-ի, ՎԶԵԲ-ի և «Գրանթ Թորնթոն Հայաստանի» համագործակցությամբ մեկնարկել է տեղահանվածների մասնագիտական հմտությունների զարգացման ծրագիրըՊԵԿ-ի, ՎԶԵԲ-ի և «Գրանթ Թորնթոն Հայաստանի» համագործակցությամբ մեկնարկել է տեղահանվածների մասնագիտական հմտությունների զարգացման ծրագիրը
Հայաստանում ԳԴՀ-ի հետ տեխնիկական համագործակցության շրջանակում GIZ-ին է հանձնարարվել 15,6 մլն եվրոյի ծրագրերի իրականացումՀայաստանում ԳԴՀ-ի հետ տեխնիկական համագործակցության շրջանակում GIZ-ին է հանձնարարվել 15,6 մլն եվրոյի ծրագրերի իրականացում
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերի իրականացման բյուջեն 2026 թվականին կավելանա 9.6%-ովԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերի իրականացման բյուջեն 2026 թվականին կավելանա 9.6%-ով
Հայաստանի կառավարությունը կհրաժարվի Հայաստանի կառավարությունը կհրաժարվի "Հայփոստ" ՓԲԸ բաժնետոմսերը հօգուտ "Ռենշին" ՓԲԸ գնելու նախապատվության իրավունքից
Հայաստանը մինչև 2026 թվականի օգոստոսի 2-ը երկարաձգում է երկրից սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանման արգելքըՀայաստանը մինչև 2026 թվականի օգոստոսի 2-ը երկարաձգում է երկրից սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանման արգելքը
ԱՄՀ․ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավումը տարածաշրջանի շուկաների ավելի սերտ ինտեգրման հնարավորություն կտաԱՄՀ․ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավումը տարածաշրջանի շուկաների ավելի սերտ ինտեգրման հնարավորություն կտա
Կառավարությունը կաջակցի Կառավարությունը կաջակցի "Ոսկեհատ" և "Արենի" տեսակների խաղողի մթերման գործընթացին
Պապոյան․ Գերմանիան արդեն իսկ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերն է, բայց իրական ներուժը դեռ առջևում էՊապոյան․ Գերմանիան արդեն իսկ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերն է, բայց իրական ներուժը դեռ առջևում է
Կամրջային կառույցի փոխարինում սեղմ ժամկետներումԿամրջային կառույցի փոխարինում սեղմ ժամկետներում
ԵՄ-ը 5 մլն եվրո կհատկացնի Հայաստանում միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդման համարԵՄ-ը 5 մլն եվրո կհատկացնի Հայաստանում միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդման համար
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է հարկային արտոնություններ պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի համարՖինանսների նախարարությունն առաջարկում է հարկային արտոնություններ պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի համար
Հայաստանն ու Արգենտինան քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համատեղ նախագծերի մշակման հեռանկարներըՀայաստանն ու Արգենտինան քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համատեղ նախագծերի մշակման հեռանկարները
Փոխնախարար․ Քաջարան-Ագարակ ճանապարհի 32 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը պետք է համապատասխանի որակի բարձր չափանիշներինՓոխնախարար․ Քաջարան-Ագարակ ճանապարհի 32 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը պետք է համապատասխանի որակի բարձր չափանիշներին
"Տաշիր կապիտալը" հոկտեմբերի 30-ին կրկին կդիմի ՀԾԿՀ՝ բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու պահանջով
Հայ կոմպոզիտորների «Սիմֆոնիկ օրորոցայինները» կհնչեն աշխարհի երեխաների համարՀայ կոմպոզիտորների «Սիմֆոնիկ օրորոցայինները» կհնչեն աշխարհի երեխաների համար
Կայացել է ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման հարթակի չորրորդ հանդիպումըԿայացել է ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման հարթակի չորրորդ հանդիպումը
ՀԷՑ ՓԲԸ նախկին ղեկավարությունը ՀԾԿՀ-ին առաջարկել է դիտարկել էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հարցը, սակայն մերժում է ստացել. Դավիթ ՂազինյանՀԷՑ ՓԲԸ նախկին ղեկավարությունը ՀԾԿՀ-ին առաջարկել է դիտարկել էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հարցը, սակայն մերժում է ստացել. Դավիթ Ղազինյան
Բեռլինում մեկնարկում են հայ-գերմանական միջկառավարական բանակցություններըԲեռլինում մեկնարկում են հայ-գերմանական միջկառավարական բանակցությունները
Connected, Convenient, Converse․ Անդրանիկ Գրիգորյանը BACEE համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի թվային փոխակերպման ուղինConnected, Convenient, Converse․ Անդրանիկ Գրիգորյանը BACEE համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի թվային փոխակերպման ուղին
2024 թվականին Հայաստանն արտահանել է 48 մլն լիտր շշալցված բրենդի2024 թվականին Հայաստանն արտահանել է 48 մլն լիտր շշալցված բրենդի
Հայաստանից Գերմանիա արտահանումը 2025 թվի 8 ամիսներին գերազանցել է 2024 թվականի ծավալը. էկոնոմիկայի նախարարՀայաստանից Գերմանիա արտահանումը 2025 թվի 8 ամիսներին գերազանցել է 2024 թվականի ծավալը. էկոնոմիկայի նախարար
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամում քննարկել են հայկական գինին Ճապոնիա արտահանելու հնարավորություններըՀայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամում քննարկել են հայկական գինին Ճապոնիա արտահանելու հնարավորությունները
1000 խոշորագույնների ցանկում ներառված Հայաստանի հարկատուների առյուծի բաժինը պատկանում է առեւտրի հատվածին1000 խոշորագույնների ցանկում ներառված Հայաստանի հարկատուների առյուծի բաժինը պատկանում է առեւտրի հատվածին
ՀՀ վարչապետին առընթեր Պետական վերահսկողական ծառայությունն ընդլայնվում է. 2026 թվին կավելացնեն դրա ֆինանսավորումը, իսկ ահա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովինը՝ կկրճատենՀՀ վարչապետին առընթեր Պետական վերահսկողական ծառայությունն ընդլայնվում է. 2026 թվին կավելացնեն դրա ֆինանսավորումը, իսկ ահա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովինը՝ կկրճատեն
2026 թվին Հայաստանի վարչապետի աշխատակազմն ավելի շատ կստանա պետական գանձարանից, ԱԺ և նախագահի աշխատակազը՝ ավելի քիչ2026 թվին Հայաստանի վարչապետի աշխատակազմն ավելի շատ կստանա պետական գանձարանից, ԱԺ և նախագահի աշխատակազը՝ ավելի քիչ
.​​​​​​​Արմսվիսբանկը հաղթող է դարձել Ipra Golden World Awards 2025 մրցանակաբաշխության climate change and literacy անվանակարգում.​​​​​​​Արմսվիսբանկը հաղթող է դարձել Ipra Golden World Awards 2025 մրցանակաբաշխության climate change and literacy անվանակարգում
ԶԼՄ․ Սեւ ծովով ստորջրյա մալուխը սպասում է Եվրահանձնաժողովի հավանությանըԶԼՄ․ Սեւ ծովով ստորջրյա մալուխը սպասում է Եվրահանձնաժողովի հավանությանը
Ֆինանսների նախարար․ Միջնաժամկետ հեռանկարում ընդունելի է բյուջետային միջոցների ուղղումը այս կամ այն օրինագծերի վերաբերյալ մասնագիտական հետազոտությունների անցկացմանըՖինանսների նախարար․ Միջնաժամկետ հեռանկարում ընդունելի է բյուջետային միջոցների ուղղումը այս կամ այն օրինագծերի վերաբերյալ մասնագիտական հետազոտությունների անցկացմանը
ՀԾԿՀ-ն մերժել է էլեկտրաէներգիայի գինը իջեցնելու ՀԷՑ-ի առաջարկըՀԾԿՀ-ն մերժել է էլեկտրաէներգիայի գինը իջեցնելու ՀԷՑ-ի առաջարկը
ՀԱԿ կուսակցության փոխնախագահը հանդես է եկել նոր ծրագրային առաջարկովՀԱԿ կուսակցության փոխնախագահը հանդես է եկել նոր ծրագրային առաջարկով
Հայաստանում համատիրությունների կառավարման կանոնները կփոխվենՀայաստանում համատիրությունների կառավարման կանոնները կփոխվեն
Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան՝ մասնագիտական համագործակցության վստահելի հարթակՀամընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան՝ մասնագիտական համագործակցության վստահելի հարթակ
IDBank-ը՝ BACEE 50-րդ միջազգային բանկային հոբելյանական համաժողովի արծաթե հովանավորIDBank-ը՝ BACEE 50-րդ միջազգային բանկային հոբելյանական համաժողովի արծաթե հովանավոր
2026 թվականին Էկոնոմիկայի նախարարության ծրագրերի իրականացման համար պետբյուջեից 74.5 մլրդ դրամ կհատկացվի2026 թվականին Էկոնոմիկայի նախարարության ծրագրերի իրականացման համար պետբյուջեից 74.5 մլրդ դրամ կհատկացվի
Էկոնոմիկայի նախարարությունում ակնկալում են, որ տարվա արդյունքներով բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կգերազանցի 9 հազար դոլարըԷկոնոմիկայի նախարարությունում ակնկալում են, որ տարվա արդյունքներով բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կգերազանցի 9 հազար դոլարը
Խուդաթյան․ Հայաստանում քննարկվում է կուտակիչ կայանների կառուցման ծրագրերի սուբսիդավորման ծրագիրըԽուդաթյան․ Հայաստանում քննարկվում է կուտակիչ կայանների կառուցման ծրագրերի սուբսիդավորման ծրագիրը
Հաղորդակցությունների լիակատար ապաշրջափակումից հետո Հայաստանի և Ռուսաստանի միջև, առնվազն, երկու ցամաքային ճանապարհ կհայտնվի . էկոնոմիկայի նախարարՀաղորդակցությունների լիակատար ապաշրջափակումից հետո Հայաստանի և Ռուսաստանի միջև, առնվազն, երկու ցամաքային ճանապարհ կհայտնվի . էկոնոմիկայի նախարար
2026 թվականին կսկսվեն նոր ատոմային էներգաբլոկի նախագծման նախապատրաստական աշխատանքները․ Խուդաթյան2026 թվականին կսկսվեն նոր ատոմային էներգաբլոկի նախագծման նախապատրաստական աշխատանքները․ Խուդաթյան
2026 թվին ՊԵԿ-ի բյուջեն կավելանա 23 մլրդ դրամով։ Այդ միջոցներով, հիմնականում, ծածկվելու է 2026 թվին ՊԵԿ-ի բյուջեն կավելանա 23 մլրդ դրամով։ Այդ միջոցներով, հիմնականում, ծածկվելու է "հիփոթեքայիններին" եկամտահարկի վերադարձի ծրագրի ֆինանսավորումը
ՏԿԵ նախարար․ 2026 թվականին կավարտվի Աշտարակ-Թալին ավտոճանապարհի 34 կմ հատվածի շինարարությունըՏԿԵ նախարար․ 2026 թվականին կավարտվի Աշտարակ-Թալին ավտոճանապարհի 34 կմ հատվածի շինարարությունը
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
31.10.2025
RUB4.73-0.02
USD382.65-0.07
EUR442.76-1.39
GBP502.42-1.81
CAD273.11-1.10
JPY24.83-0.03
CNY53.79-0.02
CHF477.00-1.40