Երեքշաբթի, 2 Օգոստոսի 2011 13:24
Հայաստանի սպառողական շուկայում 2011 թվականի օգոստոսին սպասվում է 0.4%-2.4% դեֆլյացիա
Արմինֆո. Հայաստանի սպառողական շուկայում 2011 թվականի օգոստոսին սպասվում է 0.4%-2.4% դեֆլյացիա: Այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության բաժնի ղեկավար ուրգեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքերով, նման մակարդակի դեֆլյացիա մեր երկրում գրանցվել է 1997-2009 թվականների օգոստոսին: Բացառություն է կազմել 2010 թվականը, երբ սպառողական շուկայում գրանցվել է ինֆլյացիա, նշել է նա:
.Մարտիրոսյանը հիշեցրել է, որ 2011 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում գրանցվել է 0.4% ինֆլյացիա, իսկ միայն հուլիսին` 3% դեֆլյացիա: Ընդ որում, 2011 թվականի հուլիսին, հունիսի համեմատ պարենային ապրանքների գներն իջել են 5.9%, ծառայությունների սակագները` 0.2%, իսկ ոչ պարենային ապրանքների գները փոփոխության չեն ենթարկվել: