Երեքշաբթի, 2 Օգոստոսի 2011 18:06
Հայաստանի բանկերում ավանդների ծավալները հունիսին աճել են 3.7 տոկոսով, մինչև 785.7 մլրդ.դրամ
ԱրմԻնֆո: Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալը հունիսին աճվել է 3.7%, հուլիսի 1-ի դրությամբ կազմելով 785.7 մլրդ. դրամ կամ 2.1 մլրդ. դոլար: Ներգրավված ավանդների ընդհանուր կազմում ՀՀ դրամով ներգրավված ավանդների բաժինը կազմել է 30.2% կամ 237.2 մլրդ. դրամ (643 մլն. դոլար), իսկ արտարժույթով ներգրավված ավանդների բաժինը կազմել է 69.8% կամ 1.486 մլրդ. դոլար (548.5 մլրդ. դրամ): ՀՀ դրամով ավանդների տեսակարար կշիռը ավանդների ընդհանուր կազմում հունիսին չի փոփոխվել:
ՀՀ ԿԲ նախնական տվյալներով, որոնք Արմինֆո գործակալությանն է տրամադրվել 
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից, ոչ ռեզիդենտներից ներգրավված ավանդների ծավալը կազմել է 17% կամ 133.4 մլրդ.դրամ (հունիսի աճը կազմել է 11.2%): Դրանց կազմում դրամային ավանդները հունիսին աճել են 3.7%, մինչև  8.9 մլրդ. դրամ, իսկ արտարժույթով ներգրավված ավանդների ծավալը աճել է 11.7%, կազմելով 124.5 մլրդ. դրամ: 
Ռեզիդենտներից ներգրավված ավանդների ծավալը կազմել է 83.1% կամ 652.2 մլրդ.դրամ, որտեղ 228.3 մլրդ.դրամը` ՀՀ դրամով ավանդներն են, իսկ 423.9 մլրդ.դրամը` արտարժույթով ներգրավված ավանդները: Ռեզիդենտներից ներգրավված ավանդների կազմում ցպահանջ ավանդները կազմել են 37.5% կամ 244.7 մլրդ.դրամ, իսկ ժամկետային ավանդները` 62.5% կամ 407.5 մլրդ.դրամ:
Բնակչության ավանդների մնացորդը 2011 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 406.4 մլրդ.դրամ, աճելով ամսվա կտրվածքով` 3%, իսկ տարվա կտրվածքով` 35.3%: 
Աղբյուրի համաձայն, 2011 թվականի հունիսին ՀՀ դրամով ներգրավված ավանդների տարեկան տոկոսադրույքները աճել են` 9.22%-ից մինչև 9.34%, իսկ տարվա կտրվածքով` աճել են 0.6 կետով: