Երեքշաբթի, 2 Օգոստոսի 2011 18:20
Հայաստանի դրամական զանգվածը 2011 թվականի հունիսին աճել է 2 տոկոսով, մինչև 2.6 մլրդ.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի դրամական զանգվածը 2011 հունիսին աճել է 2%, թվականի առաջին կիսամյակում` 6.1% հուլիսի 1-ին կազմելով 967.3 մլրդ.դրամ կամ 2.6 մլրդ.դոլար:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից Արմինֆո գործակալությանը տրամադրված`ՀՀ ԿԲ նախնական տվյալների համաձայն, դրամական զանգվածի կազմում ՀՀ ԿԲ դուրս կանխիկ դրամի ծավալները հունիսին աճել են 2.7%, իսկ հունվար-հունիս ամիսներին` 0.8%, տարվա կտրվածքով` հուլիսի 1-ին կազմելով 301.8 մլրդ.դրամ: Դրամական ընդհանուր զանգվածում ՀՀ դրամով ավանդները կազմել են 24.7% կամ 301.8 մլրդ.դրամ, իսկ արտարժույթով ավանդների բաժինը կազմել է 44% կամ 426 մլրդ. դրամ:
Արտաքին ակտիվները 2011 թվականի հունիսին աճել են 21.3%, մինչև 70.4 մլրդ. դրամ: Ներքին ակտիվները հունիսին աճել են 0.7%, հուլիսի 1-ին կազմելով 896.8 մլրդ. դրամ:
Ներքին ակտիվների կազմում Կառավարության հանդեպ պահանջների ակտիվների գծով գրանցվել է բացասական` 54 մլրդ.դրամ, հունիսին նվազելով 6.8%: Տնտեսության բաժինը կազմել է 1.153 տրլն. դրամ 1.4% ամսական աճով, որտեղ կազմակերպությունների բաժինը կազմել է 658.7 մլրդ. դրամ: Դրանց կազմում տնային տնտեսությունների բաժինը կազմել է 460.5 մլրդ. դրամ, իսկ ոչ առետրային կազմակերպությունների բաժինը` 13.2 մլրդ.դրամ: