Չորեքշաբթի, 3 Օգոստոսի 2011 18:36
Հայաստանի բանկային համակարգի կանոնադրական կապիտալում օտարերկրյա կապիտալի բաժինը 2011 երկրորդ եռամսյակում կրճատվլ է 75%-ից մինչև 73%
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կանոնադրական կապիտալում օտարերկրյա կապիտալի բաժինը 2011 թվականի երկրորդ եռամսյակում կրճատվել է 4.1%, հուլիսի 1-ի դրությամբ կազմելով 158.2 մլրդ.դրամ (446.4 մլն. դոլար), կամ 73%: Բանկային համակարգի ընդհանուր կանոնադրական կապիտալը հաշվետու եռամսյակում աճել է 7.3%, հուլիսի 1-ի դրությամբ կազմելով 226.4 մլրդ.դրամ կամ 613.9 մլն.դոլար, կամ ընդհանուր կապիտալի 66.7%-ը:
Ինչպես Արմինֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, բանկային համակարգի միագումար ընդհանուր կապիտալը 2011 թվականի երկրորդ եռամսյակում աճել է 1.4%, հուլիսի 1-ի դրությամբ կազմելով 339.7 մլրդ.դրամ կամ 921 մլն դոլար: Կապիտալի կազմում կուտակված շահույթի բաժինը հուլիսի 1-ին կազմել է 22.5% կամ 76.5 մլրդ. դրամ կամ 207.4 մլն.դոլար, 15% եռամսյակային անկումով: լխավոր պահուստները հաշվետու եռամսյակում աճել են 15.4%, հուլիսի 1-ի դրությամբ կազմելով 17.7 մլրդ.դրամ կամ 48 մլն.դոլար:
Ըստ ՀՀ ԿԲ տվյալների, 2011 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի տարածքում գերծել է 21 առևտրային բանկ և 418 մասնաճյուղ ¥ապրիլի 1-ի 411-ի փոխարեն¤:
Նշենք նաև, որ 2011 թվականի երկրորդ եռամսյակում կանոնադրական կապիտալի համալրում է գրանցվել միայն ACBA-Credit Agricole Բանկի մոտ`շահույթի և էմիսիոն եկամուտների հաշվին: