Շաբաթ, 6 Օգոստոսի 2011 17:23
Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալը 2011 թվականի երկրորդ եռամսյակում կրճատվել է 3.4 տոկոսով
ԱրմԻնֆո: Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալը 2011 թվականի երկրորդ եռամսյակում կրճատվել է 3.4%, կազմելով 40.039 մլրդ. դրամ կամ 108.5 մլն.դոլար: Ընդհանուր կապիտալի կազմում կանոնադրական կապիտալի բաժինը` 2011 թվականիերկրորդ եռամսյակում ավելանալով 19.2% կազմել է 33.8 մլրդ. դրամ կամ 91.6 մլն.դոլար:
Ինչպես հաղորդել են ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, վարկային կազմակերպությունների կապիտալում օտարերկրյա կապիտալի մասնակցության բաժինը երկրորդ եռամսյակում կազմել է 39.3%, գրանցլով 47.5% աճ, մինչև 13.3 մլրդ.դրամ կամ 36.2 մլն.դոլար: լխավոր պահուստներն աճել են 69.9%, մինչև 943.5 մլն.դրամ կամ 2.5 մլն.դոլար:
2011 թվականի երկրորդ եռամսյակը Հայաստանի վարկային կազմակերպությունները եզրափակել են 1.231 մլրդ.դրամ կամ 3.3 մլն.դոլար զուտ շահույթով: Կուտակված շահույթը 2011 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 5.2 մլրդ.դրամ կամ 14.2 մլն. դոլար, երկրրդ եռամսյակում կրճատվելով ավելի քան 2 անգամ:
ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով, 2011 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում գործում էր 31 վարկային կազմակերպություն` 70 մասնաճյուղերով: