Շաբաթ, 6 Օգոստոսի 2011 17:24
Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր պարտավորությունները 2011 թվականի երկրորդ եռամսյակում աճել են 5.2%
ԱրմԻնֆո: Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր պարտավորությունները 2011 թվականի երկրորդ եռամսյակում աճել են 5.2%, հուլիսի 1-ի դրությամբ կազմելով 63.4 մլրդ.դրամ կամ 172 մլն.դոլար: Այս մասին է տեղեկացնում ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը:
Ըստ տվյալների, վարկային կազմակերպությունների ընդհանուր պարտավորությունների կազմում երկրորդ եռամսյակում բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների հանդեպ ունեցած պարտավորություններով գրանցվել է 7.8% աճ, մինչև 32.3 մլրդ.դրամ կամ 87.5 մլն. դոլար, ֆիզիկական անձանց ժամկետային պարտավորություններով` 1.7%, մինչև 3.8 մլրդ.դրամ կամ 10.2 մլն. դոլար, իրավաբանական անձանց ժամկետային պարտավորություններով` 3.6%, մինչև 23.99 մլրդ. դրամ կամ 65 մլն.դոլար
Ցպահանջ պարտավորություններով գրանցվել է 24.5% եռամսյակային աճ, մինչև 266.6 մլն.դրամ (722.8 հազ.դոլար), վճարված տոկոսներով` 10.8%, մինչև 958.3 մլն.դրամ կամ 2.6 մլն.դոլար, այլ պարտավորությունները կրճատվել են 9.4%, մինչև 2.172 մլրդ. դրամ կամ 5.9 մլն.դոլար:
ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով, 2011 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում գործում է 31 վարկային կազմակերպություն` 70 մասնաճյուղերով: