Շաբաթ, 6 Օգոստոսի 2011 17:24
2011 թվականի առաջին կիսամյակը Հայաստանի վարկային կազմակերպությունները եզրափակել են 3.3 մլն.դոլար շահույթով
ԱրմԻնֆո: Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն եկամուտը 2011 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով կազմել է 13.5 մլրդ.դրամ կամ 36.6 մլն. դոլար, իսկ ընդհանուր ծախսերը` 11.9 մլրդ. դրամ կամ 32.4 մլն.դոլար: Արդյունքում` Հայաստանի վարկային կազմակերպությունները 2011 թվականի առաջին կիսամյակում վարկային կազմակերպությունների հաշվեկշռային շահույթը կազմել է մոտ 1.5 մլրդ. դրամ կամ 4.2 մլն. դոլար: 2011 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով, վարկային կազմակերպությունների մաքուր շահույթը կազմել է 1.2 մլրդ.դրամ կամ 3.3 մլն դոլար: Այս մասին են Արմինֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Ըստ տրամադրված տվյալների, վարկային կազմակերպությունների համախառն եկամուտների կազմում տոկոսային եկամուտները 2010 թվականի առաջին կիսամյակում կազմել են 7.1 մլրդ.դրամ (19.2 մլն.դոլար), կամ 52.3%: Ոչ տոկոսային եկամուտների տեսակարար կշիռը ընդհանուր եկամուտների կազմում կազմել է 18.8% կամ 2.5 մլրդ.դրամ ¥6.9 մլն. դոլար): Համախառն ծախսերի կազմում տոկոսային ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 2.2 մլրդ.դրամ (6.1 մլն.դոլար), կամ 18.8%, իսկ ոչ տոկոսային ծախսերը կազմել են 3.6 մլրդ.դրամ (9.8 մլն.դոլար), կամ 30.2%:
ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով, 2011 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում գործում են 31 վարկային կազմակերպություներ և 70 մասնաճյուղեր: