Շաբաթ, 6 Օգոստոսի 2011 18:15
Հայաստանի բանկերի կողմից անցյալ շաբաթվա ընթացքում տրամադրված դոլարային վարկերն ավելացել են 43.8%, իսկ դրամային վարկերը` 4%
Արմինֆո. Հուլիսի 25-31-ը ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 28.4 մլրդ դրամ ¥շաբաթվա անկումը կազմել է 4%¤, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 70.5 մլն. ԱՄՆ դոլար ¥շաբաթվա աճը` 43.8%¤: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, 2011 թվականի օգոստոսի 2-6-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 85.1 մլն. ԱՄՆ դոլար 364.89 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 96.6 մլն. ԱՄՆ դոլար 365.48 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 1.8 մլն. ԱՄՆ դոլարի առք և վաճառք 365.37 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նշված ժամանակահատվածում ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում կատարվել է 11.450 մլն.ԱՄՆ դոլարի առք և վաճառք 366.24 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ընդ որում, ամենամեծ ծավալները գրանցվել է օգոստոսի 2-ին` 5.3 մլն. դոլար և օգոստոսի 4-ին` 3.7 մլն.դոլար:
Հիշեցնենք, որ Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալները 2011 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 1.2 տրլն.դրամ կամ 3.2 մլրդ.դոլար, տարեսկզբից աճելով 17.8%, իսկ միայն երկրորդ եռամսյակում`9%, իսկ տարվա կտրվածքով 40.6%: