Երկուշաբթի, 8 Օգոստոսի 2011 13:33
Մինչև 2011 թվականի հուլիսը Հայաստանում քարտից քարտ փոխանցումներն ավելացել են 40,6 տոկոսով
Արմինֆո: 2011 թվականի հունիսին Հայաստանում քարտից քարտ դրամական փոխանցումների ծավալը 2010 թվականի հունիսի համեմատ ավեացել է 40,6 տոկոսով` կազմելով 364 մլն դրամ, իսկ տվյալ փոխանցումների քանակն ավելացել է 60,4 տոկոսով` մինչև 4364 գործարք:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին Armenian Card-ում, ինտերնետային վճարումների ծավալն ընթացիկ տարվա հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ (տարեկան կտրվածքով) նվազել է 38,6 տոկոսով և կազմել 195.8 մլն դրամ` ինտերնետային վճարումների քանակի 67,6 տոկոս (մինչև 40161 գործարք) աճի պայմաններում:
Միևնույն ժամանակ, 2011 թվականի հունիսին բանկոմատների միջոցով անկանխիկ վճարումները տարեկան կտրվածքով ավելացել են 72,1 տոկոսով` մինչև 15 մլն դրամ, իսկ այդ գործառնությունների քանակն ավելացել է ավելի քան 2 անգամ` մինչև 13521: