Երկուշաբթի, 8 Օգոստոսի 2011 13:56
Ազգային Հիփոթեքայինը վերաֆինանսավորել է 13.4 մլրդ.դրամի վարկեր
Արմինֆո. ՙԱզգային Հիփոթեքային Ընկերություն՚ ՈՒՎԿ վերաֆինանսավորման պորտֆելը 2011 թվականի հունվար-հուլիս ամիսներին աճել է 34.2%, օգոստոսի 1-ի դրությամբ հասնելով 13.432 մլրդ.դրամի ¥1816 վարկ¤:
Համաձայն Ընկերության պաշտոնական տվյալների, միայն հուլիսին վերաֆինանսավորվել է 691.1 մլն.դրամի 100 հիփոթեքային վարկեր:
Աղբյուրի հավաստմամբ, ներկայումս Ընկերությունը գլխավոր պայմանագրեր ունի 15 առևտրային բանկերի և 3 վարկային կազմակերպությունների հետ: Մասնավրապես, դրանք են` Հայբիզնեսբանկը, Արչարատբանկը, Հայէկոնոմբանկը, Արցախբանկը, Անելիք Բանկը, Առէկսիմբանկ-ազպրոմբանկի խումբը, Արդշինինվեստբանկը, ՎՏԲ-Հայաստան Բանկը, HSBC Բանկ Հայաստանը, Ինեկոբանկը, Byblos Bank Armenia, Յունիբանկը, Զարգացման Հայկական բանկը, Կոնվերս Բանկը, Արմսվիսբանկը, ինչպես նաև Առաջին Հիփոթեքային Ընկերություն, Էքսպրես Կրեդիտ և Global Credit վարկային կազմակերպությունները: