Երկուշաբթի, 8 Օգոստոսի 2011 19:34
Հայաստանի ՈՒՎԿ-ների վարկային պորտֆելը 2011 թ. երկրորդ եռամսյակում աճել է 6%
Արմինֆո. Հայաստանի վարկային կազմակերպությունների վարկային ներդրումների ընդհանուր ծավալը 2011 թվականի երկրորդ եռամսյակում աճել է 6%, կազմելով 93.8 մլրդ.դրամ (254.5 մլն.դոլար), կամ ակտիվների 90.7%-ը: Այս մասին Արմինֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:
Աղբյուրի տվյալներով, հաշվետու եռամսյակում վարկավորման ծավալների 27.2մլրդ.դրամ աճ է գրանցվել ֆինանսական հատվածի վարկերի գծով, կազմելով վարկային ընդհանուր պորտֆելի 29%-ը` 8.1% եռամսյակային աճով: յուղատնտեսության ոլորտում այս ցուցանիշը կազմել է 19.2 մլրդ.դրամ` 24.4%, 7.4% եռամսյակային աճով: Առևտրի ոլորտի վարկավորման ծավալները երկրորդ եռամսյակում կազմել են 13.181 մլրդ.դրամ, կամ վարկային պորտֆելի 14%-ը, կրճատվելով 1.9%:
Հիփոթեքային վարկավորման ծավալները երկրորդ եռամսյակի արդյունքներով կազմել են 10.7 մլրդ.դրամ, 9.5% եռամսյակային աճով, սպառողական վարկերը` 5.4 մլրդ.դրամ, 7.7% աճով: Արդյունաբերության հատվածում վարկավորման ծավալները կազմել են 4.8 մլրդ.դրամ, 11.6% աճով, հասարակական սննդի ոլորտում` 2.7 մլրդ.դրամ, 13.6% աճով, շինարարության ոլորտում` 2.6 մլրդ.դրամ, 13.4% անկումով: Վարկավորման ամենաոքր ծավալները գրանցվլ են տրանսպորտի և կապի ոլորտում`2.2 մլրդ.դրամ, 5.2% եռամսյակային աճով:
Ըստ ռիսկային խմբերի դասակարգված վարկերն ու դեբետորական պարտավորությունները 2011 թվականի երկրորդ եռամսյակում աճել են 2.2%, մինչև 96.6 մլրդ.դրամ կամ 262 մլն. դոլար: Այսպես, 2011 թվականի հուլիսի 1-ի դրությամբ, վարկային պորտֆելում ՙստանդարտ՚ վարկերը կազմել են 93.5 մլրդ.դրամ (253.4 մլն. դոլար) կամ 96.8%, ՙվերահսկվող՚ վարկերը` 1.88 մլրդ.դրամ (5.1 մլն.դոլար) կամ 1.9%, ՙոչ ստանդարտ՚ վարկերը` 660.3 մլն.դրամ ¥1.79 մլն.դոլար¤ կամ 0.7%, ՙկասկածելի՚ վարկերի պորտֆելը` 574.7 մլն.դրամ ¥1.55 մլն.դոլար¤ կամ 0.6%: ՙՍտանդարտ՚ վարկերի ծավալը եռամսյակի կտրվածքով աճել է 2.6%: ՙՎերահսկվող՚ վարկերի ծավալը կրճատվել է 17%, ՙոչ ստանդարտ՚ վարկերի ծավալն աճել է 10.33%, իսկ ՙկասկածելի՚ վարկերի ծավալը` 9.7%:
ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով, 2011 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում գործել են 31 վարկային կազմակերպություներ` 70 մասնաճյուղերով: