Ուրբաթ, 12 Օգոստոսի 2011 18:29
Հայաստանի բանկերի կողմից անցյալ շաբաթվա ընթացքում տրամադրված դոլարային վարկերը կրճատվել են 2.7 անգամ, իսկ դրամային վարկերը` 10.9%
Արմինֆո. Օգոստոսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 25.3 մլրդ դրամ ¥շաբաթվա անկումը կազմել է 10.9%¤, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 26.1 մլն. ԱՄՆ դոլար ¥շաբաթվա անկումը` 2.7 անգամ¤: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, 2011 թվականի օգոստոսի 8-12-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 97.069 մլն. ԱՄՆ դոլար 367.26 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 93.9 մլն. ԱՄՆ դոլար 368.54 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 1 մլրդ. ԱՄՆ դոլարի առք և վաճառք ¥1.8 անգամ շաբաթական անկումով¤ 369.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նշված ժամանակահատվածում ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում կատարվել է 20.450 մլն.ԱՄՆ դոլարի առք և վաճառք ¥շաբաթվա աճը`1.7 անգամ¤ 368.26 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ընդ որում, ամենամեծ ծավալները գրանցվել է օգոստոսի 9-ին` 6.35 մլն. դոլար և օգոստոսի 12-ին` 6.1 մլն.դոլար:
Հիշեցնենք, որ Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալները 2011 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 1.2 տրլն.դրամ կամ 3.2 մլրդ. դոլար, տարեսկզբից աճելով 17.8%, իսկ միայն երկրորդ եռամսյակում`9%, իսկ տարվա կտրվածքով` 40.6%: