Ուրբաթ, 19 Օգոստոսի 2011 18:58
ՙԲնակարան երիտասարդներին՚ ՈՒՎԿ մեծացնում է մատչելի հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման ծավալները
Արմինֆո. ՙՄատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին՚ պետական ծրագրի շրջանակներում մինչև ընթացիկ տարվա օգոստոսի 1-ը ընդհանուր առմամբ վերաֆինանսավորվել է 1.7 մլրդ.ընդհանուր ծավալով 503 վարկ:
Ինչպես վկայում է նշված ծրագրի իրականացման նպատակով հատուկ ստեղծված ՙԲնակարան երիտասարդներին՚ ունիվերսալ վարկային կազմակերպության հաշվետվությունը, վարկերի ամենամեծ պահանջարկը Երևանում է: Այսպես, օգոստոսի 1-ի դրությամբ, վարկերի վերաֆինանսավորման նպատակով գործարքների ընդհանուն ծավալների 68.5%-ը, կամ 2.6 մլրդ.դրամը, որը կազմում է 283 վարկ, տեղի է ունեցել մայրաքաղաքում: Իսկ մնացածը`1.2 մլրդ.ծավալով (220 վարկ), վերաֆինանսավորվել է Հայաստանի մարզրում:
Վերաֆինանսավորման շրագրին մասնակցում է Հայաստանի 11 բանկ և 3 վարկային կազմակերպություն, այդ թվում, Հայբիզնեսբանկը, Արարատբանկը, Հայէկոնոմբանկը, Արցախբանկը, Անելիք Բանկը, Առէկսիմբանկը, Արդշինինվեստբանկը, ՎՏԲ (Հայաստան) Բանկը, Զարգացման Հայկական Բանկը, Ինեկոբանկը, Կոնվերս Բանկը, ինչպես նաև` ՙլոբալ Կրեդիտ՚, ՙԱռաջին հիպոթեքային ընկերություն՚ և ՙԷքսպրես Կրեդիտ՚ վարկային կազմակերպությունները: