Երկուշաբթի, 22 Օգոստոսի 2011 12:46
2011 թվականի հուլիսին անվանական աշխատավարձը Հայաստանում 4,1 %-ով բարձրացել է
Արմինֆո: 2011 թվականի հուլիսին անվանական աշխատավարձը Հայաստանում հունիսի համեմատ բարձրացել է 4,1 %-ով, իսկ 2010 թվականի հուլիսի համեմատ` 6,7%-ով` կազմելով 120836 դրամ (329 դոլար): Ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին անվանական աշխատավարձի ամսական անկում է արձանագրվել միայն հուվարին (23%) և մայիսին, իսկ փետրվար-հունիս ամիսներին ամսական աճը տատանվել է 1,1-4,9%-ի սահմաններում:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների համաձայն, 2011 թվականի հուլիսին աշխատավարձը բյուջետային կազմակերպություններում 2010 թվականի հուլիսի համեմատ բարձրացել է 6,2%-ով, իսկ հունիսի համեմատ 7%-ով` կազմելով 98334 դրամ (268 դոլար): Ընդ որում արտաբյուջետային կազմակերպություններում աշխատավարձը տարեկան կտրվածքով բարձրացել է 1,9%-ով, իսկ հուլիսին հունիսի համեմատ` 6,4%-ով` կազմելով 147083 դրամ (400 դոլար):
2011 թվականի հուլիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 367 դրամ 1 դոլարի դիմաց: