Երեքշաբթի, 23 Օգոստոսի 2011 16:52
Հայաստանի ապահովագրական համակարգի աշխատակիցների միջին ամսական աշխատավարձն ավելացել է 20%, մինչև 804 դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի ապահովագրական համակարգում մեկ աշխատողի միջին ամսական աշխատավարձը 2011 թվականի աեաջին եռամսյակի արդյունքներով կազմել է 297 հազար դրամ կամ 804 դոլար, 20% տարեկան աճով:
ԱրմԻնֆո գործակալության կողմից պատրաստված`Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի տվյալների, ամենաբարձր աշխատավարձը գրանցվել է ՙՌԵՍՈ՚ ապահովագրական ընկերությունում` 503.1 հազար դրամ կամ 1361 դոլար: Առաջին եռամսյակում ընկերության աշխատավարձի ֆոնդը կազմել է 128.3 մլն.դրամ, իսկ աշխատակիցների թիվը` 85 մարդ: Իսկ ամենացածր աշխատավարձը`ՙԿասկադ Ինշուրանս՚ ապահովագրական ընկերությունում` 195.9 հազ.դրամ կամ 530 դոլար, 24.2% տարեկան անկումով: Աշխատակիցներիօ թիվը կազմել է 144 մարդ, քառակի տարեկան աճով:
Ընդհանուր առմամբ, 2011 թվականի առաջին եռամսյակւմ Հայաստանի ապահովագրական հատվածի աշխատողների թիվը կազմել է 826 մարդ, 3 անգամ գերազանցլով նախորդ տարվա ցուցանիշը: Իսկ աշխատակիցների թվի առավելագույն աճ է գրանցվել է ՙՌոսգոսստրախ Արմենիա՚ ապահովագրական ընկերությունը` ավելի քան 3 անգամ (195 աշխատող): Աշխատակիցների նվազագույն թիվը գրանցել է ՙԱյ Էս Ջի՚ ընկերությունը` 26 հոգի, որն ապրիլից դուրս է եկել ապահովագրական շուկայից:
Հայաստանի 9 ապահովագրական ընկերություններում աշխատավարձի ծախսերը 2011 թվականի առաջին եռամսյակում կազմել են 736.9 մլն.դրամ, կամ վարչական ծախսերի 40.4%-ը: Ընդ որում, աշխատավարձին ուղղված առավելագույն ծախսերը գրանցվել է ՙՌոսգոսստրախ Արմենիա՚ ապահովագրական ընկերությունում` 206.3 մլն.դրամ, իսկ նվազագույն ծախսերը`ՙԱյ Էս Ջի՚ ապահովագրական ընկերությունում` 17.330 մլն.դրամ: