Չորեքշաբթի, 31 Օգոստոսի 2011 12:47
Հայաստանում օգոստոսի 0,6 տոկոս դեֆլյացիայի պայմաններում դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ չի փոխվել
Արմինֆո: Հայաստանում օգոստոսի 0,6 տոկոս դեֆլյացիայի պայմաններում դրամի հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ չի փոխվել:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2011 թվականի հունվար-օգոստոս ամիսներին սպառողական գները նվազել են 0,2 տոկոսով` դրամի 1,8 արժեզրկման պայմաններում: 2010 թվականի նույն ժամանակահատվածում սպառողական գների 5 տոկոս աճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի 3,7 տոկոս արժեվորմամբ: 2011 թվականի օգոստոսին ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 367,05 դրամ 1 դոլարի դիմաց, ինչը 0,2 տոկոսով բարձր է 2010 թվականի օգոստոսի ցուցանիշից (366,39 դրամ 1 դոլարի դիմաց):