Չորեքշաբթի, 31 Օգոստոսի 2011 12:56
2011թ. հուլիսին Հայաստանի սպառողական շուկայում դեֆլյացիան կազմել է 0.6 տոկոս
ԱրմԻնֆո. Հայաստանի սպառողական շուկայում 2011 թվականի օգոստոսին գրանցվել է 0.6% դեֆլյացիա, իսկ հունվար-օգոստոս ամիսներին` 0.2%: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, սպառողական շուկայում դեֆլյացիան դիտվել է  ապրիլին`0.2%, ինչպես նաև հունիսին` 1.4%, հուլիսին` 3%
Ըստ վիճակագրական տվյալների, օգոստոսյան դեֆլյացիան պայմանավորված է պարենային ապրանքների գների 1% և ոչ պարենային ապրանքների 0.1% և ծառայությունների ոլորտի սակագների 0.1% իջեցումով:
2011 թվականի օգոստոսին սպառողական գների ինդեքսը հանրապետությունում կազմել է 104.8%, այդ թվում, պարենային ապրանքների ինդեքսը ¥ալկոհոլի և ծխախոտի հետ միասին¤` 106.9%, ոչ պարենային ապրանքների ինդեքսը` 103%, ծառակությունների սակագները` 102.1%: Իսկ 2011 թվականի հունվար-օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, համապատասխանաբար` 108.8%, 113.2% և 104.3%:
2011 թվականի հունվար-օգոստոսին սպառողական գների ինդեքսը հանրապետությունում կազմել է 99.8%, այդ թվում, պարենային ապրանքների ինդեքսը (այդ թվում ալկոհոլը և ծխախոտը)`97.9%, ոչ պարենային ապրանքների ինդեքսը`101.9%, ծառայությունների սակագների ինդեքսը` 102.2%: 2011 թվականի հունվար-օգոստոս ամիսներին գները նվազել են միջինհաշվով ամսական 0.03%, նախորդ տարվա 0.6%-ի համեմատ:
2011 թվականի օգոստոսին, հուլիսի համեմատ, հանրապետության հետազոտվող բոլոր քաղաքներում գրանցվել է սպառողական գների անկում` 1.4-0.1%-ի սահմաններում, ընդ որում, գների ամենամեծ անկումը գրանցվել է Մարտունի քաղաքում: Երևանում հուլիսին գներն իջել են 0.6%-ով: