Չորեքշաբթի, 31 Օգոստոսի 2011 14:26
Հայաստանի ներքին պետպարտքի կազմում միջնաժամկետ և երկարաժամկետ պատպարտատոմսերի բաժինը 2011թ.երկրորդ եռամսյակում աճել է 69%-ից մինչև 82%
ԱրմԻնֆո. Հայաստանի ներքին պետական պարտքը 2011 թվականի առաջին եռամսյակում աճել է 2.9%, իսկ միայն երկրորդ եռամսյակում` 0.1%, հուլիսի 1-ին կազմելով 185.593 մլրդ.դրամ (510.6 մլն. դոլար) կամ ընդհանուր պետական պարտքի (ներքին և արտաքին) 12.8%-ը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ներքին պետպարտքն աճել է 26.7%:
Աղբյուրի համաձայն, ներքին պետպարտքի կազմում պետական կարճաժամկետ պարտատոմսերի բաժինը կազմել է 14.5% կամ 27 մլրդ.դրամ, նվազելով հունվար-հունիս ամիսներին 2 անգամ, միայն երկրորդ եռամսյակւոմ` 38.4%, իսկ տարեկան կտրվածքով` 13.2% : Պետական միջնաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի բաժինը կազմել է 51.5% կամ 95.6 մլրդ.դրամ, հունվար-հունիսին աճելով 10.6%, միայն երկրորդ եռամսյակում` 9.3%, իսկ տարեկան կտրվածքով` 26.1% : Պետական երկարաժամկետ պարտատոմսերի բաժինը կազմել է 30% կամ 55.7 մլրդ.դրամ, հունվար-հունիս ամիսներին աճելով 61.4%, միայն երկրորդ եռամսյակում` 21.1%, իսկ տարեկան կտրվածքով` 78.5%: Խնայողական պարտատոմսերի բաժինը ներքին պարտքի ընդհանուր ծավալներում կազմել է 0.4% կամ 0.7 մլրդ.դրամ, հունվար-հունիսին աճելով 16,7%, իսկ տարեկան կտրվածքով` ավելի քան 2 անգամ: Ներգրավված վարկերի բաժինը կազմել է 3.6% կամ 6.6 մլրդ.դրամ, առաջին կջսամյակում 9.6% անտումով, իսկ տարեկան կտրվածքով`18.5%:
Պետական կարճաժամկետ պարտատոմսերի կազմում ամենամեծ ծավալներով գործարքներն իրականացվել են 1-40 շաբաթ մարման ժամկետ ունեցող պարտատոմսերով (15.4 մլրդ.դրամ, հունվար-հունիս ամջսներին 1 անգամ անկումով), միջնաժամկետ պարտատոմսերի կազմում ամենամեծ ծավալներով գործարքները տեղի են ունեցել 4-5 տարի մարման ժամկետ ունեցող (52.6 մլրդ. դրամ) և 2-3 տարի մարման ժամկետ ունեցող (42.6 մլրդ.դրամ) պարտատոմսերով:
Պետական պարտատոմսերի եկամտաբերությունը 2011 թվականի հունվար-հունիս ամիսներին, 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0.3% կամ 0.04 կետով, մինչև 12.4686%, իսկ 2011 թվականի հունիսին, մայջսի համեմատ կրճատվել է 0.3 կետով: