Չորեքշաբթի, 31 Օգոստոսի 2011 15:11
Ոչ պարենային ապրանքների գները Հայաստանում 2011 թ. օգոստոսին նվազել են 0,1%-ով
ԱրմԻնֆո: Ոչ պարենային ապրանքների գները Հայաստանում 2011 թ. օգոստոսին նվազել են 0,1%-ով, իսկ հունվար-օգոստոսին`բարձրացել 1,9%-ով:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունում, օգոստոսին հուլիսի համեմատ կոշիկի գներն իջել են 3,1%-ով, հագուստ` 0,3%-ով, կահույք` 0,2%-ով, այգեգործական պարագաներ` 0,2%-ով, կենցաղային էլեկտրատեխնիկա` 0,1%-ով, լցավող միջոցներ`0,1%-ով, արվեստի ստեղծագործություններ`0,1%-ով: Ըստ որում, խոհանոցային սպասքի գներն օգոստոսին բարձրացել են 0,1%-ով, տեքստիլ`0,3%-ով, վառելիք`0,6%-ով, դեղամիջոցներ` 0,7%-ով, գրասենյակային պիտույքներ` 1,6%-ով, ոսկերչական իրեր` 7,3%-ով, իսկ գորգերի և շինանյութերի գներն օգոստոսին փոփոխություններ չեն կրել:
Բենզինը և դիզելային վառելիքն օգոստոսին հուլիսի համեմատ թանկացել են համապատասխանաբար 0,1% և 0,2%-ով: Ըստ որում, 2011 թ. օգոստոսին 2010 թ. օգոստոսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները բարձրացել են համապատասխանաբար 24,6% և 29,9%-ով, իսկ դեկտեմբերի համեմատ` 22,7% և 25,5%-ով: