Չորեքշաբթի, 31 Օգոստոսի 2011 15:58
2011 թվականի օգոստոսին ծառայությունների սակագները Հայաստանում 0,1 տոկոսով բարձրացել են
Արմինֆո: 2011 թվականի օգոստոսին Հայաստանում ծառայությունների սակագները հուլիսի համեմատ ավելացելեն 0,1 տոկոսով, իսկ հունվար-օգոստոս ամիսներին` 2,2 տոկոսով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունում, սակագների օգոստոսյան բարձրացումը պայմանավորված էր, հիմնականում, տրանսպորտի ոլորտում սակագների 0,1 տոկոս, հասարակական սննդի բնագավառում` 1,2 տոկոս, հանգստի կազմակերպման ոլորտում` 4,4 տոկոս աճով:
Մշակույթի և կապի ոլորտի սակագներն օգոստոսին նվազել են 0,7 և 0,1 տոկոսով` համապատասխանաբար: Ընդ որում կենցաղային, կոմունալ-բնակարանային ծառայությունների, կրթության, իրավական և բանկային ծառայությունների ոլորտի սակագները մնացել են անփոփոխ:
Ավելացնենք, որ Հայաստանի սպառողական շուկայում 2011 թվականի հունվար-օգոստոս ամիսներին դեֆլյացիան արձանագրվել է 0,2%-ի մակարդակում, իսկ միայն օգոստոսին` 0,6%-ի մակարդակում: