Չորեքշաբթի, 31 Օգոստոսի 2011 18:32
Հուլիսին Հայաստանի մանրածախ ապրանքաշրջանառության ծավալներն աճել են 5.4% 
ԱրմԻնֆո. 2011 թվականի հուլիսին Հայաստանի ներքին ապրանքաշրջանառության ծավալներն աճել են 5.4%, մինչև 166 մլրդ.դրամ կամ 452.2 մլն. դոլար, նախորդ տարվա հունիսի համեմատ աճելով 5.9%:
Ինչպես Արմինֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, ապրանքաշրջանառության ընդհանւր ծավալում մեծածախ առևտրի բաժինը կազմել է 34.1% կամ 56.6 մլրդ.դրամ կամ 154.2 մլն.դոլար, հունիսի համեմատ կրճատվելով 8.9%, իսկ նախորդ տարվա հուլիսի համեմատ` 7.4: Ավտոմեքենաների առևտրի բաժինը կազմել է 3.8%, կամ ավելի քան 6.3 մլրդ.դրամ, հուլիսին աճելով 3.4%, իսկ տարվա կտրվածքով կրճատվելով 2.3%:
Առևտրի կազմում մանրածախի բաժինը կազմել է 62.1% կամ 103.1 մլրդ.դրամ կամ 281 մլն. դոլար, հունիսի համեմատ աճելով 15.6%, իսկ տարվա կտրվածքով աճելով 5.7%: Ընդ որում, մանրածախ առևտրի կազմում խանութների բաժինը կազմել է 66.8% կամ 68.8 մլրդ. դրամ, սպառողական շուկաների բաժինը կազմել է 6.2% կամ 6.4 մլրդ.դրամ, կրպակների բաժինը` 3.6% կամ 3.8 մլրդ.դրամ, գյուղատնտեսական շուկաների բաժինը հուլիսին կազմել է 1.9% կամ 1.9 մլրդ.դրամ: