Հինգշաբթի, 1 Սեպտեմբերի 2011 13:14
Հայաստանի բանկերում ավանդների ծավալները հուլիսին աճել են 2.2%, մինչև 2.2 մլրդ.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալը հուլիսին աճել է 2.2%, օգոստոսի 1-ի դրությամբ կազմելով 802.8 մլրդ. դրամ կամ 2.2 մլրդ. դոլար: Ներգրավված ավանդների կազմում ՀՀ դրամով ներգրավված ավանդների բաժինը կազմել է 32.1% կամ 258 մլրդ. դրամ (709.7 մլն. դոլար), իսկ արտարժույթով ներգրավված ավանդների բաժինը կազմել է 67.9% կամ 1.5 մլրդ. դոլար (544.8 մլրդ. դրամ): ՀՀ դրամով ավանդների տեսակարար կշիռը ավանդների ընդհանուր կազմում հուլիսին աճել է մոտ 2 տոկոսային կետով:
ՀՀ ԿԲ նախնական տվյալներով, որոնք Արմինֆո գործակալությանն է տրամադրվել
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից, ոչ ռեզիդենտներից ներգրավված ավանդների ծավալը կազմել է 16.1% կամ 129.2 մլրդ.դրամ (հուլիսի անկումը կազմել է 3.2%): Դրանց կազմում դրամային ավանդները հուլիսին աճել են 5.5%, մինչև 9.4 մլրդ. դրամ, իսկ արտարժույթով ներգրավված ավանդների ծավալը աճել է 3.8%, կազմելով 119.8 մլրդ. դրամ:
Ռեզիդենտներից ներգրավված ավանդների ծավալը կազմել է 83.9% կամ 673.6 մլրդ.դրամ, որտեղ 248.6 մլրդ.դրամը` ՀՀ դրամով ավանդներն են, իսկ 425 մլրդ.դրամը` արտարժույթով ներգրավված ավանդները: Ռեզիդենտներից ներգրավված ավանդների կազմում ցպահանջ ավանդները կազմել են 39.9% կամ 268.7 մլրդ.դրամ, իսկ ժամկետային ավանդները` 60.1% կամ 404.8 մլրդ.դրամ:
Բնակչության ավանդների մնացորդը 2011 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ կազմել է 413.9 մլրդ.դրամ, աճելով ամսվա կտրվածքով` 1.9%, իսկ տարվա կտրվածքով` 32.4%:
Աղբյուրի համաձայն, 2011 թվականի հուլիսին ՀՀ դրամով ներգրավված ավանդների տարեկան տոկոսադրույքները իջել են` 9.34%-ից մինչև 8.95%, իսկ տարվա կտրվածքով` 0.6 տոկոսային կետով: