Երկուշաբթի, 5 Սեպտեմբերի 2011 18:51
Յունիբանկը ժամկետային ավանդների ծավալով բանկային համակարգի առաջատարն է
ԱրմԻնֆո. 2011թ.-ի առաջին կիսամյակի արդյունքներով Յունիբանկը ֆիզիկական և իրավաբանական անձանց ժամկետային ավանդների ծավալներով ՀՀ բանկային համակարգում զբաղեցնում է առաջատարի դիրքը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Յունիբանկի մամուլի ծառայությունից, բանկի իրավաբանական և ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալները հաշվետու ժամանակահատվածում կազմել են, համապատասխանաբար, 32.9 մլրդ և 47.4 մլրդ դրամ:
Աղբյուրի համաձայն, Յունիբանկի ժամկետային ավանդների ընդհանուր ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 28%-ով, իսկ ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը` 18%-ով: Յունիբանկն առաջատարի դիրքում է նաև ընդհանուր պարտավորություններում ժամկետային ավանդների ծավալով` 83,2%.
Յունիբանկի ֆիզիկական անձանց ժամկետային և ցպահանջ ավանդների ծավալը 2011թ.-ի հունիսի 30-ի դրությամբ կազմել է 51.5 մլրդ դրամ:
Յունիբանկը ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է ինչպես ստանդարտ, այնպես էլ անվանական ավանդներ, որոնք ապահովության և եկամտաբերության գրավիչ համադրության շնորհիվ հնարավորություն են ընձեռում ավանդատուներին ընտրելու միջոցների խնայողության և բազմապատկման արդյունավետ տարբերակ: Այսօր Յունիբանկը, հաճախորդների պահանջներին ընդառաջ գնալով, առաջարկում է բարձր եկամտաբերությամբ` մինչև 12.1% տարեկան տոկոսադրույքով ավանդատեսակների լայն տեսականի:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմված`այաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, 2011 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Յունիբանկի ժամկետային ավանդների պորտֆելն աճել է 17.6%, միայն երկրորդ եռամսյակում` 15.5%: Հայաստանի բանկային համակարգի միագումար ժամկետային ավանդների կազմում Յունիբանկի բաժինը կազմել է 15%, իսկ միայն ֆիզիկական անձանց գծով` 11%: Ընդ որում, վերջիններիս բացարձակ մեծությունը տարեկան կտրվածքով աճել է 18%, իսկ միայն առաջին կիսամյակում` 10%: