Երեքշաբթի, 6 Սեպտեմբերի 2011 15:54
ՀՀ ԿԲ իրականացնում է հայկական բանկերի ՙօֆշորային՚ բաժնետերերի ամբողջական ուսումնասիրություն
ԱրմԻնֆո. աղտնիք չէ, որ Հայաստանի բանկային համակարգում լայնորեն կիրառվում է օֆշորի օգտագործման քաղաքականությունը, այդ թվում նաև բանկերի կապիտալներում: Որքանո±վ է ճիշտ այսօր այդ ուղղության պահպանումը երկրի բանկային համակարգում, երբ համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի դեմ պայքարի պայմաններում, աշխարհի առաջատար երկրներն արդեն սկսել են պայքարն այդ երևույթի դեմ: Այս հարցով ԱրմԻնֆո գործակալության թղթակիցը դեմեց ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությոնը: Համաձայն ստացված պատասխանների, Հայաստանի բանկային համակարգում արտասահմանյան կապիտալի մի մասը կազմում է հանրապետության ոչ-ռեզիդնտների կապիտալը: Օրենքների ու նորմատիվ ակտերի մակարդակով կարգավորվում է ՀՀ տարածքում գործող բանկերում ներդրողների մասնակցությունը: Եթե բանկի մասնակից է դառնում օֆշորային գոտում գրանցված ոչ-ռեզիդենտը, ապա նա պետք ստանա Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը, անկախ բանկի կանոնադրական կապիտալում նրա մասնակցության չափից: Ընդ որում, Կենտրոնական բանկն ամբողջությամբ ուսումնասիրում է ապագա մասնակցին, բանկի վերջնական սեփականատիրոջը պարզելու համար:
Միևնույն ժամանակ, ինչպես պատասխանում է մամուլի ծառայությունը, հարկավոր է նշել, որ Կենտրոնական բանկի քաղաքականությունը խթանում է բարձր վարկանիշ ունեցող հայտնի ինստիտուցիոնալ ներդրողների մուտքը երկրի բանկային համակարգ: Այսպես, եթե բանկի մասնակից է դառնում իրավաբանական անձը, որը համաշխարհային վորկանիշային գործակալություններում ունի բարձր վարկանիշ, ապա ընդհանուր կապիտալի նվազագույն մակարդակը հաշվարկելիս հիմնական կապիտալի գումարը հաշվարկվում է հնգհապատիկ մեծացված չափերով:
Կապված Հայաստանը որպես դե-ֆակտո օֆշորային գոտի դիտարկելու կարծիքի հետ, Կենտրոնական բանկում պատասխանել են, որ նման իրավասությունները, որպես կանոն, վերաբերվում են այն երկրներին, որոնք ունեն ընկերությունների գրանցման գործընթացը կարգավորվող թույլ օրենսդրություն, ինչպես նաև, այսպես կոչված, ՙհարկային կղզյակներ՚: Հաշվի առնելով նշված գործոնները, կապված կարգավորող մարմնի ինֆորմացիայի բացահայտման լիարժեքության, ինչպես նաև գործող հարկային բավականին խիստ օրենսդրության հետ, Հայաստանը չի կարող օֆշորային գոտի կամ իրավասություն համարվել:
Պատասխանելով երկրի առևտրային բանկերի կողմից օֆշորային ընկերությունների վարկավորման պրակտիկայի վերաբերյալ հարցին, ինչպես նաև այն հարցին, թե նախատեսվո±ւմ են արդյոք օրենսդրական խստացումներ օֆշորային ռեզիդենտների կամ ոչ ռեզիդենտների վարկավորման դեպքում, ԿԲ մամուլի ծառայությունում պատասխանել են հետևյալը, որ Հայաստանի բանկերն իրենք են վերահսկում իրենց ռիսկերը և ազատ են ընտրելու իրենց գործունեության և վարկավորման քաղաքականությունը: Սակայն, օֆշորային ընկերությունների վարկավորման դեպքում բանկերը պետք է պահպանեն որոշակի լրացուցիչ պահանջներ: Մասնավորապես, համաձայն ՙՓողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին՚ ՀՀ Օրենքի 8 Մասի 15 Հոդվածի, բարձր ռիսկային գործոնների առկայության դեպքում բանկը պետք է իրականացնի հաճախորդի լրացուցիչ ուսումնասիրություն, ինչը նշանակում է վարկառուի և իրականալիք գործարքի վերաբերյալ լիարժեք տեղեկությունների ստացում, վերլուծություն և ստուգում:
Նշենք, որ ՀՀ ԿԲ տվյալներով, Հայաստանի բանկային համակարգի միագումար կանոնադրական կապիտալում արտասահմանյան կապիտալի բաժինը 2011 թվականի երկրորդ եռամսյակում աճել է 4.1%, բացարձակ արտահայտությամբ կազմելով 158.2 մլրդ.դրամ կամ 446.4 մլն.դոլար, կամ 73%: Հաշվետու ժամանակահատվածում բանկային համակարգի կանոնադրական կապիտալն աճել է 7.3%, հուլիսի 1-ին կազմելով 226.4 մլրդ.դրամ կամ 613.9 մլն.դոլար, կամ ընդհանուր կապիտալի 66.7%-ը: