Երեքշաբթի, 6 Սեպտեմբերի 2011 18:42
Ամերիաբանկն արդեն հասանելի է նաև Վանաձորում
ԱրմԻնֆո. Ամերիաբանկն իր հերթական ՙՎանաձոր՚ մասնաճյուղը բացեց Վանաձոր քաղաքում: Բանկը մասնաճյուղերի տեխնիկական բարձր հագեցվածությունը և սպասարկման որակը համարելով գլխավոր պայման մասնաճյուղերի գործունեության ծավալման համար`ՙՎանաձոր՚ մասնաճյուղում ևս ապահովել է բարձրակարգ, արդիական տեխնիկական միջոցներ: Կապը գլխամասային գրասենյակի հետ, ինչպես և մյուս մասնաճյուղերում, ապահովված է on-line ռեժիմով: Մասնաճյուղն իրականացնելու է գլխամասային գրասենյակի սպասարկման մակարդակին հավասար սպասարկում, մատուցելու է Ամերիաբանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություննները, այդ թվում նաև բարձրակարգ ծառայություն Պրեմիում հաճախորդներին:
Նորաբաց ՙՎանաձոր՚ մասնաճյուղն առաջարկում է զեղչեր մի շարք ծառայությունների գծով: Զեղչերով ծառայություններից կարող են օգտվել բոլոր այն իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք 2011թ. սեպտեմբերի 6-ից 30-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կդառնան ՙՎանաձոր՚ մասնաճյուղի հաճախորդ:
Մասնաճյուղն առաջարկում է զեղչերով հետևյալ ծառայությունները. ֆիզիկական անձանց տրամադրված Visa Classic կամ MasterCard Standart քարտի առաջին տարվա սպասարկումը` անվճար և առանց չնվազող մնացորդի, ոսկյա իրերի գրավադրմամբ ֆիզիկական անձանց տրամադրվող վարկերի տարեկան տոկոսադրույքը սահմանվում է 18%, ֆիզիկական անձանց ինտերնետ բանկ համակարգի անվճար տրամադրում մեկ տարի ժամկետով, իրավաբանական անձի հաշիվ բացելու դեպքում` կազմակերպության տնօրենին տրամադրվող Visa Gold կամ MasterCard Gold քարտի առաջին տարվա սպասարկումը` անվճար և առանց չնվազող մնացորդի, Բանկ-հաճախորդ համակարգի անվճար տրամադրում մեկ տարի ժամկետով, Business քարտի տրամադրում առաջին տարվա անվճար սպասարկմամբ, իրավաբանական անձանց աշխատակիցներին աշխատավարձային նախագծի ներքո տրամադրվող VISA Electron քարտերի տրամադրում` մեկ տարվա անվճար սպասարկմամբ: