Հինգշաբթի, 8 Սեպտեմբերի 2011 17:42
Հայաստանի բանկիրները պատրաստվում են երկրի ֆինանսա-բանկային համակարգը ներկայացնել Միացյալ Նահանգներում
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկերի Միույթյոնը սեպտեմբերի 25-ին Լոս-Անջելսում կազմակերպությում է հայկական բանկերի առաջին միջազգային կոնֆերանսը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալության հետ հարցազրույցում տեղեկացրել է Հայաստանի Բանկրի Միոթյան գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը, կոնֆերանսում, որը տեղի կունենա ՙՀիլտոն՚ Universal City հյուրանոցում, սպասվում է ավելի քան 150 անձանց, ընդ որում, ոչ միայն ԱՄՆ հայկական Սփյուռքի ներկայացուցիչների, այլ նաև օտարերկրյացիների` ամերիկյան խոշոր ֆինանսական կառույցների ղեկավարների, ներդրողների և գործարարների մասնակցությունը:
Նրա խոսքերով, Հայաստանից կոնֆերանսին կմասնակցի մեծ պատվիրակություն, որի կազմում կլինեն երկրի առևտրային բանկերի ավելի քան 13-14 ղեկավարներ: Ինչպես տեղեկացրել է Ս.Սարգսյանը, Հայաստանի բանկային վերնախավի ներկայացուցիչները կոնֆերանսի մասնակիցներին կներկայացնեն ֆինանսաբանկային համակարգի ընթացիկ վիճակը, ներդրումային մթնոլորտը, նորմատիվային դաշտը, երկրի բանկային համակարգի առավելությունները, ինչպես նաև առևտրային բանկերի կողմից առաջարկվող պրոդուկտներն ու ծառայությունները: Կոնֆերանսի շրջանակներում կկազմակերպվեն շնորհանդեսներ, ինչպես նաև Դավոսի ձևաչափով հարց/պատասխան հանդիպոմներ: ՙԴա կլինի չափազանց լուրջ միջոցառում, որն անց է կացվում առաջին անգամ, հատկապես ԱՄՆ-ում, ելնելով այնտեղի մեծ Սփյուռքի մասշտաբներից: Հուսով ենք, որ ֆորումը կկրի հետևողական բնույթ և հաջորդ տարի կկազմակերպվի մեկ այլ երկրում՚,-տեղեկացրել է Ս.Սարգսյանը: Միաժամանակ նա հիշեցրել է, որ Հայաստանի Բանկերի Միությունը ֆինանսա-բանկային առաջին կոնֆերանսը կազմակերպել էր դեռ 2008 թվականին, Դիլիջանում: