Ուրբաթ, 9 Սեպտեմբերի 2011 15:54
ՀՀ ԿԲ. HSBC Բանկը Հայաստանում դիտարկում է միայն զարգացման ծրագրեր
ԱրմԻնֆո. HSBC Բանկը Հայաստանում դիտարկում է միայն զարգացման ծրագրեր: Այս մասին այսօր հայտարարել է Հայաստանի Բանկերի Միության նախագահ, Արարատբանկի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը, մեկնաբանելով այն հարցը, թե չի± լքի արդյոք համաշխարհային բանկային հոլդինգը Հայաստանը, Վրաստանից հեռանալուց հետո: Օսիպյանն ընդգծել է, որ HSBC բանկի կառույցը Հայաստանում շարունակում է իրականացնել հաջող գործունեություն:
Նշենք, որ գլոբալ ռազմավարության փոփոխության արդյունքում, բրիտանական HSBC բանկը որոշեց լքել Վրաստանը: Ինչպես տեղեկացնում են վրացական ԶԼՄ-ները, այս մասին ասվում է բանկի հայտարարության մեջ: Փաստաթղթում պարզաբանվում է, որ վրացական շուկայից հեռանալը հանդիսանում է HSBC Բանկի կողմից Ռուսաստանում և Լեհաստանում մանրածախ բիզնեսի փակման տրամաբանական շարունակությունը: Վրաստանում HSBC Բանկի վերջնական փակումը տեղի կունենա 2012 թվականին: Նշենք, որ մի քանի տարի առաջ HSBC իր ներկայությունը Ադրբեջանում նույնպես համարեց անարդյունավետ, փակելով այնտեղի իր կառույցը: